Հայերեն

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ամառվա շոգ օրերին անտառային հրդեհների վտանգը զգալիորեն մեծանում է։ Անգամ անզգույշ նետված մեկ ծխախոտը, չմարված խարույկը կամ կայծը կարող են հանգեցնել մեծ աղետի՝ վտանգելով մարդկանց կյանքը, կենդանական աշխարհը և բնությունը։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին լինել առավել զգոն և պահպանել հրդեհային անվտանգության կանոնները.

• Մի՛ վառեք խարույկներ այն վայրերում, որտեղ դա արգելված է կամ վտանգավոր է։

• Խարույկ վառելու դեպքում համոզվեք, որ այն ամբողջությամբ մարված է՝ նախքան տարածքը լքելը։

• Մի՛ նետեք վառված լուցկիներ, ծխախոտի մնացորդներ կամ այլ այրվող առարկաներ։

• Եթե նկատում եք ծուխ կամ հրդեհ, անմիջապես տեղեկացրեք համապատասխան մարմիններին և հնարավորության դեպքում հեռացեք վտանգավոր տարածքից։

Յուրաքանչյուրիս պատասխանատու վերաբերմունքը կարող է կանխել մեծ կորուստները։ Եկե՛ք միասին պաշտպանենք մեր անտառները, շրջակա միջավայրը և մարդկային կյանքերը։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արդեն չորս տարի է իրականացնում է նաև «Հայաստանում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում․ VolFiRe» ծրագիրը։

Այս նախագիծնը կյանքի է կոչվում Ավստրիական զարգացման գործակալության և Ավտրիական Կարմիր խաչի ֆինանսավորմամբ Հայկական Կարմիր խաչի ընկերության, Ավստրիական Կարմիր խաչի, Հայկական Կարիտասի, Կարիտաս Ավստրիայի և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության սերտ համագործակցությամբ։ Ծրագրի աշխարհագրական ծածկույթն ընդգրկում է Հայաստանի 9 մարզերի 13 համայնքներ, մասնավորապես՝ Արենին, Բաղրամյանը, Ծաղկաձորը, Տեղը, Ապարանը, Ճամբարակը, Գառնին, Կապանը, Նոյեմբերյանը, Սպիտակը, Թալինը, Վայքը և Վեդին։

Հայաստանի քաղաքացիական պաշտպանության համակարգն ավանդաբար հենվել է պետական պրոֆեսիոնալ ծառայությունների վրա, ինչը սահմանափակում է արձագանքման հնարավորությունները հեռավոր շրջաններում և խոշոր աղետների ժամանակ։ VolFiRe ծրագիրը, հիմնվելով նախկինում իրականացված «StrengthVol» պիլոտային նախագծի փորձի վրա, նպատակ ունի ներդնել և ազգային համակարգում ինտեգրել Կամավորական հրշեջ-փրկարարական խմբերի մոդելը, որը թույլ կտա ձևավորել համայնքահեն և կայուն արձագանքման մեխանիզմ։

Այս մոդելի շրջանակներում կամավորները պայմանագրեր են կնքում Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ և ՆԳՆ Փրկարար ծառայությունում ատեստավորման քննություններ հանձնելուց հետո ստանում փրկարարի պաշտոնական վկայական։ Կամավորական խմբերը գործում են մշտական 24/7 ռեժիմով՝ արձագանքելով 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգերին: Ծրագրի մեկնարկից ի վեր գործող կայանների թիվը 2-ից հասել է 13-ի, իսկ կամավորներն արձագանքել են շուրջ 190 իրական պատահարների, որոնք ներառում են անտառային և կենցաղային հրդեհներ, ջրհեղեղներ ու ճանապարհատրանսպորտային պատահարներ։

Ծրագրի ընթացքում զգալի աճ են գրանցել նաև կամավորների ներգրավվածության և ներառականության ցուցանիշները։ Եթե 2024 թվականի սկզբին ցանցն ուներ ընդամենը 80 ակտիվ կամավոր, ապա 2025-2026 թվականների դրությամբ համայնքներում ներգրավված է արդեն 190 կամավոր, որոնցից 124-ը լիարժեք որակավորված փրկարարներ են։ Կամավորների պաշտպանվածությունն ապահովելու նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից 190 անձի տրամադրվել է կյանքի ապահովագրություն։ Դրական փոփոխություն է արձանագրվել նաև գենդերային կազմում. կանանց թիվը 3-ից հասել է 23-ի՝ կազմելով ընդհանուր թվի 12 տոկոսը։ Բացի այդ, խմբերում ներգրավվել է հաշմանդամություն ունեցող 2 կամավորներ, ինչը փաստում է համակարգի ներառականության մասին։

Կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվել է դասընթացավարների վերապատրաստման 3 փուլ, իսկ Ավստրիական Կարմիր խաչի փորձագետների մասնակցությամբ անցկացվել են գործնական սիմուլյացիոն վարժանքներ և առաջին օգնության դասընթացներ։ Տեխնիկական հագեցվածության ապահովման շրջանակներում ՀՀ ՆԳՆ ՓԾ-ի կողմից հրշեջ-փրկարարական մեքենաներ են տրամադրվել 13 համայնքների, իսկ ծրագրի կողմից անհրաժեշտ մասնագիտական գույք ու հանդերձանք ստացել են բոլոր խմբերը: Ենթակառուցվածքների բարելավման նպատակով Նոյեմբերյան, Սպիտակ և Բաղրամյան համայնքներում իրականացվել են կայանների վերանորոգման աշխատանքներ, իսկ Վեդիում, Ապարանում ու Վայքում կառուցվում են նոր կայաններ:

Արտակարգ դեպքերի, հատկապես անտառային հրդեհների կտրուկ աճը, որը 2025 թվականի առաջին կիսամյակում գերազանցել է 2000-ը, հիմնավորում է տեղական մակարդակում արագ արձագանքման ուժերի հրատապ անհրաժեշտությունը։ Այս մոդելի երկարատև կայունությունն ու ինստիտուցիոնալացումն ապահովելու նպատակով ներկայումս կնքվում են քառակողմ համաձայնագրեր ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության, Հայկական Կարմիր խաչի ընկերության, համայնքապետարանների և մարզպետարանների միջև։ Բացի այդ, ՆԳՆ Փրկարար ծառայության հետ համատեղ մշակվում են օրենսդրական փոփոխություններ՝ Կամավորական հրշեջ-փրկարարական խմբերի մոդելը քաղաքացիական պաշտպանության ազգային համակարգում պաշտոնապես և վերջնականապես ներառելու համար։

Հետևեք մեզ՝ այստեղ

Սրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ Ֆարմանյան
Ամենադիտված