Առաջին հրաժարականը
ՔաղաքականությունԱռաջին / ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աշոտ Մարգարյանը երեկ հրաժարական է տվել: Նրա ֆեյսբուքյան գրառումից ակնհայտ է դառնում, որ Մարգարյանը չուզելով է թողել պաշտոնը՝ անհաղթահարելի հակասությունների կամ վերադասի պարտադրանքի հետևանքով:
«Հինգ ամիսների ընթացքում հասցրի խորապես ծանոթանալ սոցիալական ոլորտի խնդիրներին և հանդես գալ դրանց լուծման ծրագրերով: Պետք է ընդունեմ, որ դժվար որոշում եմ կայացնում, քանի որ հեռանում եմ պարտքի և պատասխանատվության մեծ զգացումով՝ կիսատ թողնելով սկսածս բարեփոխումները: Առաջիկա տարիներին չեմ տեսնում ինձ պետական համակարգում կամ քաղաքական գործունեության մեջ»,- գրել է Մարգարյանը:
Որպես կանոն, Հայաստանում ընդունված չէ հրապարակայնորեն բացահայտել պաշտոնանկությունների կամ հրաժարականների իրական մոտիվները: Մենք ժողովրդավարական երկիր չենք ու չունենք քաղաքական մշակույթ, որը բնորոշ է առաջադեմ երկրներին: Բայց Աշոտ Մարգարյանը տողատակով բացահայտել է իր հրաժարականի պատճառը՝ ըստ էության հասկացնելով, որ իր հեռանալով ոլորտում բարեփոխումներն ընդհատվելու են:
Կարեն Կարապետյանը մի քանի անգամ, այդ թվում՝ խորհրդարանական բարձր ամբիոնից կարևորել է պետական համակարգն այնպիսի վիճակի բերելը, որ այն գրավիչ դառնա երիտասարդ կադրերի համար: Կարապետյանի ասածն, իհարկե, գլոբալ առումով ենթադրում է քրեաօլիգարխիկ համակարգի վերացում, որովհետև երիտասարդ կադրերն այսօրվա իշխանական ստատուս քվոյում ինքնադրսևորման, ռեալիզացվելու որևէ հնարավորություն չունեն: Պետական համակարգի երիտասարդականացումը ենթադրում է դրա արդիականացում, մրցակցային բադարիչի առկայություն, որը թույլ կտա երիտասարդ կադրերի մեջ ընտրել լավագույններին, հեռանկարայիններին:
շարունակությունը՝ կայքում