Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 23-ին Մանիլայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Անցկացվել է հանգամանալից մտքերի փոխանակություն երկկողմանի և միջազգային օրակարգի լայն շրջանակի շուրջ՝ ի հավելումն բարձր մակարդակով վերջին շփումների։
Ուկրաինական թեմատիկայի քննարկման ժամանակ Լավրովն ամերիկյան գործընկերոջն է հասցրել տեղեկատվություն շփման գծում իրական իրավիճակի մասին և շեշտել կիևյան վարչակարգին սպառազինությամբ հետագա մատակարարման և, ընդհանուր առմամբ, եվրոպական երկրների ապակայունացնող քաղաքականության անթույլատրելիությունը, որոնք մինչ այժմ ձգտում են Ռուսաստանին հասցնել ռազմավարական պարտություն։
Լավրովը վերստին հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը և հավատարմությունն այն առաջարկներին, որոնք առաջ էր քաշել ամերիկյան կողմը Անկորիջում Պուտինի և Թրամփի հանդիպմանը, և որոնց համաձայնություն էր տվել Ռուսաստանի առաջնորդը։
Շոշափվել են տարածաշրջանային և միջազգային թեմաներ, այդ թվում՝ իրավիճակը Պարսից ծոցում։
Լավրովը և Ռուբիոն ողջունել են «Ռոսկոսմոս» ՊԿ-ի և ՆԱՍԱ-ի միջև լիարժեք շփումների վերսկսումը, ինչպես նաև հանդես են եկել միջխորհրդարանական փոխանակությունների և մշակույթի ոլորտում կապերի զարգացման օգտին:
Ուշադրություն է դարձվել նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունների գործունեության պայմանների կարգավորմանը։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով շփումների շարունակման շուրջ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների աշխատանքին երկու երկրների մասնակցության շրջանակներում:
Հետևեք մեզ՝ այստեղ