Արեգ Կյուրեղյանին ծեծելիս ոստիկաններից մեկը պոկել է նրա վզի խաչը. պաշտպան
ՀասարակությունArmtimes.com / Հունիսի 28-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանին ծեծի ենթարկելու ժամանակ ոստիկաններից մեկը պարանոցից պոկել է Կյուրեղյանի խաչը:
Այս մասին այսօր մեր զրույցում հայտարարեց Արեգ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը, որը երեկ է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել իր պաշտպանյալին: «Հունիսի 28-ին՝ բռնության ենթարկվելու ժամանակ ոստիկաններից մեկը պարանոցից պոկել է Արեգ Կյուրեղյանի խաչը, հիմա մենք պահանջում ենք, որպեսզի խաչը վերադարձվի: Բացի դա՝ սա գնահատում ենք, որպես բացահայտ ենիչերիական վարքագիծ: Պատմությունից հայտնի են շատ դեպքեր, երբ ենիչերիները քրիստոնեական բնակչությանը դավանափոխություն անելու նպատակով հենց նման քայլերի էին դիմում՝ խաչը պոկում էին եւ այլն»,- ասաց պաշտպանը: Ինչ վերաբերում է Արեգ Կյուրեղյանի առողջական վիճակին, ապա նա փոխանցել է, որ նրա վիճակը նորմալ է, խնդիրներ չունի:
շարունակությունը՝ կայքում