Հայերեն

«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմում

Հասարակություն

Հուլիսի 3-16-ը Սերգեյ Սմբատյանի կողմից հիմնադրված  «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայ Վիրտուոզներ» կրթական ծրագրի կրթաթոշակառուներ Մարիամ Սմբատյանը (16 տ., ջութակ), Ինեսսա Շկարբանենկոն (14 տ., ջութակ), Էլլա Մկրտչյանը (16 տ., ֆլեյտա), Վահան Քոչարյանը (16 տ., հոբոյ), Արտյոմ Ավետիսյանը (14 տ., շեփոր), ինչպես նաև «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շահառու Արսեն Համբարձումյանը (19 տ., ջութակ) մասնակցեցին կրթական ուղևորության դեպի Էստոնիա՝ Տալլին և Պյարնու քաղաքներ։

Միջազգային կրթական ծրագրերին պատանի կրթաթոշակառուների մասնակցությունը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի առաքելության կարևոր ուղղություններից է, որի նպատակն էներգրավել երիտասարդ երաժիշտներին համաշխարհային երաժշտական կրթական միջավայրում, ապահովել նրանց մասնագիտական փորձառությունը և ստեղծել նոր հնարավորություններ հայ տաղանդների համար։

Միջազգային հեղինակավոր երաժշտական հարթակում

Ուղևորության շրջանակում երիտասարդ երաժիշտները մասնակցեցին Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին, որոնք հիմնադրվել են աշխարհահռչակ դիրիժորներ Մաեստրո Նեմե Յարվիի, Պավո Յարվիի և Քրիստիան Յարվիի նախաձեռնությամբ։

2009 թվականից գործող Յարվի Ակադեմիան և Պյարնուի երաժշտական փառատոնը համարվում են Եվրոպայի հեղինակավոր դասական երաժշտական հարթակներից՝ համախմբելով աշխարհի տարբեր երկրներից երիտասարդ երաժիշտների, դասախոսների և դիրիժորների։ Այն մասնակիցների համար ստեղծում է մասնագիտական զարգացման, փորձի փոխանակման և միջազգային կապերի ձևավորման բացառիկ հնարավորություն։

21 վարպետության դաս՝ եվրոպացի առաջատար մասնագետների հետ

Յարվի Ակադեմիայի շրջանակում հայ պատանի երաժիշտների համար անցկացվեց 21 վարպետության դաս, որոնք վարեցին եվրոպական հեղինակավոր երաժշտական հաստատությունները ներկայացնող անվանի երաժիշտներն ու դասախոսները։

Դասընթացները վարեցին՝

  • Մայքլ Ֆոյլ՝ ջութակ (Մեծ Բրիտանիա/Նիդերլանդներ)
    (Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիա/Քյոլնի երաժշտության և պարի համալսարան)
  • Լաուրա Զարինա՝ ջութակ (Լատվիա)
    (Ֆրանկֆուրտի Դոկտոր Հոխի կոնսերվատորիա)
  • Անդրե Սեբրիա՝ ֆլեյտա (Իսպանիա)
    (Շոտլանդիայի կամերային նվագախումբ/ Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիա)
  • Յաել Ֆիուզա Սոուտո՝ շեփոր (Իսպանիա)
    (Բասկերի երկրի նվագախումբ/ Արագոնի բարձրագույն երաժշտական կոնսերվատորիա)
  • Թոմաս Ինդերմյուլե՝ հոբոյ (Շվեյցարիա)
    (Ցյուրիխի երաժշտական համալսարան/ Կարլսրուեի երաժշտական համալսարան)

Վարպետության դասերը մասնակիցներին հնարավորություն տվեցին կատարելագործելու իրենց կատարողական հմտությունները, խորացնելու մասնագիտական գիտելիքները և անմիջականորեն աշխատելու եվրոպական երաժշտական դպրոցի առաջատար ներկայացուցիչների հետ։

Հայ երաժիշտները՝ միջազգային բեմում

Ուղևորության կարևորագույն ձեռքբերումներից էր հայ երաժիշտների ընդգրկումը Յարվի Ակադեմիայի սիմֆոնիկ նվագախմբում (Järvi Academy Symphony Orchestra)։

Հայ պատանի երաժիշտները ելույթ ունեցան Պյարնու համերգասրահում կայացած փառատոնի երկու համերգների ընթացքում։ Փառատոնի բացման համերգը ղեկավարեց աշխարհահռչակ դիրիժոր Մաեստրո Նեմե Յարվին, իսկ Ակադեմիայի փակման համերգին նվագախումբը ղեկավարեցին դիրիժորության դասընթացների առաջադեմ երիտասարդ մասնակիցները՝ Մաեստրո Յարվիի մասնակցությամբ։

Համերգային փորձերն անցկացվեցին Տալլինի երաժշտության և բալետի դպրոցում (Tallinn School of Music and Ballet - MUBA) և Պյարնու համերգասրահում։

Վարպետության դասերի ավարտից հետո մասնակիցները հանդես եկան նաև ուսանողական համերգով Պյարնուի Սուրբ Էլիզաբեթ եկեղեցում (St. Elisabeth's Church), որը Էստոնիայի բարոկկո ժամանակաշրջանի ամենանշանավոր սրբազան կառույցներից է։

Յոթ ելույթ, վեց համերգ և անգնահատելի փորձառություն

Էստոնիայում գտնվելու ընթացքում հայ պատանի երաժիշտներն ունեցել են 7 համերգային ելույթ, որոնցից 2-ը՝ Յարվի Ակադեմիայի սիմֆոնիկ նվագախմբի կազմում։

Միաժամանակ նրանք ունկնդրել են փառատոնի 6 համերգ, այդ թվում՝ Քրիստիան Յարվիի ղեկավարությամբ Nordic Pulse Orchestra-ի համերգը, Պավո Յարվիի ղեկավարությամբ Estonian Festival Orchestra-ի համերգները, ինչպես նաև իրենց դասախոսների և պրոֆեսորների մասնակցությամբ ելույթները։

Այս փորձառությունը հնարավորություն տվեց երիտասարդ երաժիշտներին ոչ միայն կատարելագործելու իրենց մասնագիտական կարողությունները, այլև անմիջականորեն ծանոթանալու համաշխարհային դասական երաժշտության բարձր չափանիշներին։

Նոր գիտելիք, նոր կապեր, Հայաստանի մշակութային ներկայության ամրապնդում

Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին մասնակցությունը դարձավ կարևոր քայլ հայ պատանի երաժիշտների ստեղծագործական և մասնագիտական զարգացման ճանապարհին։

Միջազգային այս փորձառությունը կարևոր ներդրում է Հայաստանի մշակութային ներկայության ամրապնդման գործում։ Յուրաքանչյուր միջազգային մասնակցություն նոր հնարավորություն է ներկայացնելու հայկական կատարողական արվեստը, ամրապնդելու համագործակցությունը համաշխարհային երաժշտական հանրության հետ և ձևավորելու հայ  երիտասարդ երաժիշտների ապագա ճանապարհը։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը շարունակելու է ստեղծել միջազգային կրթական հնարավորություններ երիտասարդ տաղանդավոր երաժիշտների համար՝ նպաստելով նրանց մասնագիտական աճին, ստեղծագործական զարգացմանն ու Հայաստանի մշակութային ներկայության ընդլայնմանը միջազգային ասպարեզում։

Հիմնադրամի գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը երաշխավորված են EY միջազգային աուդիտորական ընկերության կողմից։

Ընդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Ամենադիտված