Հայաստանի աննախադեպ հարվածը. ինչ կլինի շարունակությունը
ՔաղաքականությունԼրագիր / Հետագա լարումներից եւ կորուստներից խուսափելու համար Ադրբեջանի իշխանությունները պետք է համաձայնեն կատարել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, հուլիսի 4-ի սահմանային լարումից հետո թվիթերյան իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Բալայանի հայտարարության տողատակում նկատելի է որոշակի «հարձակողականություն», ինչն աննախադեպ է Հայաստանի ԱԳՆ արձագանքների տեսանկյունից, քանի որ դիվանագիտական տողատակում նշմարվող այդ տրամադրությունը գործնականում Ադրբեջանին հասցված հարվածի խոստովանություն է ոչ միայն զինված ուժերի, այլ նաեւ ԱԳՆ մակարդակով:
Ավելին, ԱԳՆ խոսնակի գրառման տողատակում նշմարվում է մեկ այլ միտք, որ Ադրբեջանը կշարունակի ստանալ անհամաչափ հարվածներ, մինչեւ չհամաձայնի հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրմանը: Այսինքն, տողատակում խնդիրը մատուցվում է անգամ ոչ միայն որպես պատասխան Ադրբեջանի նախահարձակ հերթական գործողությանը, այլ ավելի լայն տիրույթում որպես Ադրբեջանի վրա ռազմա-քաղաքական ճնշման մարտավարության դրսեւորում:
Տվյալ պարագայում իհարկե խոսքը լոկ բուն մեխանիզմը չէ, այլ այն պատասխանատվությունը, որ ինքնին ենթադրում է մեխանիզմի ներդրումը կողմերի համար՝ հրադադարի խախտման դեպքում:
Այլ կերպ ասած, Հայաստանի արտգործնախարության արձագանքը թերեւս առաջին անգամ համաչափ է հայկական զինված ուժերի գործողությանը եւ այդ գործողությունը սպասարկելու դիվանագիտական որոշակի շարունակության դրսեւորում:
Ինչո՞վ է պայմանավորված այդ «սինխրոնացումը», որ նախկինում բացակայում էր եւ տալիս նաեւ հանրային տարբեր շրջանակների քննադատության առիթ, նաեւ դժգոհություն առաջացնում ռազմական շրջանակներում՝ դիվանագիտական թիկունքի հետ կապված խնդիրների առումով:
շարունակությունը՝ կայքում