Խնդիրը փոխվել է. 2018-ի անակնկալը
ՔաղաքականությունԼրագիր / «Ցանկանում եմ վստահեցնել Սահմանադրության և իրավունքի գերակայության ապահովման մեր վճռականության մասին», Սահմանադրության օրվա առիթով իր շնորհավորական ուղերձում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Սահմանադրության կարեւորության մասին հուլիսի 5-ին խոսում են բոլորը, նույնիսկ ալարկոտները: Այլ օրերին Սահմանադրությունը կարեւոր են համարում քաղաքացիական, փորձագիտական հանրության որոշակի շերտեր, իսկ որոշակի օրերին՝ քաղաքական ուժեր, եթե չի ստացվել իշխող համակարգի հետ որեւէ պլանավորված կամ ակնկալվող գործարք:
Իսկ պրակտիկ նշանակություն Հայաստանի Սահմանադրությունն ունի միայն իշխող համակարգի համար՝ ներհամակարգային հարաբերությունները կանոնակարգելու, կարգավորելու եւ դրանց իրականացումը, դրանց պահպանումը երաշխավորելու իմաստով:
Հայաստանում Սահմանադրություն կա եւ գործում է, որքան էլ տարօրինակ կամ անսովոր հնչի: Պարզապես այդ գործունեության շրջանակը հանրային չէ, այլ փակ իշխանական՝ իշխող համակարգի ներսում, որտեղ հարաբերությունների համար Սահմանադրությունը սրբության սրբոց է: Իշխանությունը ներքին հարաբերություններում երբեք չի խախտի այն, դրա իրավունքի, սեփականության անձեռնմխելիության առանցքային սկզբունքները, եթե համակարգի սուբյեկտներից որեւէ մեկը չխախտի խաղի ներքին կանոնները:
շարունակությունը՝ կայքում