Հայերեն


«Ձայնդ կտրիր». Քոչարյանի գրասենյակը՝ Կարեն Ավագյանին

Քաղաքականություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքի՝ 2rd.am-ի միջոցով արձագանքել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի հայտարարությանը: Այն ներկայացնում ենք ստորև.

Թերևս, կշարունակեինք անպտուղ զբաղմունք համարել հանրությանը նաև պայթած փուչիկների տխրահռչակ պատմությունով հայտնի ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանին որևէ կերպ արձագանքելը, եթե նախագահ Քոչարյանի «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցին վերաբերող նրա գրառման մեջ այսպես ասած էքզիստենցիալ մի հարց չբարձրացներ: «Փորձեցի մտաբերել,- անկեղծորեն խոստովանում է Ավագյանը,- թե 2-րդ նախագահի պաշտոնավարման 10 տարիների ընթացքում, մինչև բաց ու հայտարարված քաղաքականության մեջ մտնելը, 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քանի՞ անգամ է հարցազրույց տվել, չկարողացա մտաբերել: Փորձեցի գտնել ամերիկայի պաշտոնաթող նախագահների հարցազրույցներ իրենց հետևորդների քայլերի մասին, շատ զուսպ վիճակ էր, հատուկենտ, այն էլ ընդգծված ոչ պարբերաբար»: Պարզաբանենք. Տեր-Պետրոսյանը ասելիք չուներ, այդ պատճառով էլ չէր խոսում: Արցախը Ադրբեջանին տալու պատրաստ, տնտեսությունը քայքայած ու պարտքերի մեջ թաղած մարդն ի՞նչ պետք է ասեր, ի՞նչ երեսով: Սա Տեր-Պետրոսյանի հետ կապված: Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահներին, ապա նրանք էլ ասելիք չունեն /կամ ունեն` հազվագյուտ/, որովհետև իրենց հետնորդները երկիրը ԼԱՎ են կառավարել, մարդիկ սոված չեն մնացել, իշխանություններին չեն ատում և այլն: Հուսով ենք` Ավագյանը կհասկանա, թե ինչի մասին է խոսքը: Իսկ ինչ վերաբերում է գրառման մնացած հատվածին, ապա երկար-բարակ չենք պատասխանի, այլ ընդամենը երկու բառով` հիշիր Սերժ Սարգսյանի կորցրած 800 հեկտարի մասին ու ձայնդ կտրիր:

 Կարեն Ավագյանի գրառումն էլ՝ ստորև.

«Ռոբերտ Քոչարյանը հերթական հարցազրույցով աշխարհի ինչ-որ ծայրից կրկին հիշեցրեց իր մասին։ Հավանաբար արդեն նկատելի է Վարդան Օսկանյանի քաղաքական ձեռնարկումների անհեռանկարայնությունը, ինչը ստիպում է Քոչարյանին երևալու ճիգեր գործադրել։ Հարցազրույց տալը, իհարկե, վատ չէ, պարզապես կան դեպքեր, երբ հարցեր են առաջանում. օրինակ փորձեցի մտաբերել, թե 2-րդ նախագահի պաշտոնավարման 10 տարիների ընթացքում, մինչև բաց ու հայտարարված քաղաքականության մեջ մտնելը, 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քանի՞ անգամ է հարցազրույց տվել, չկարողացա մտաբերել: Փորձեցի գտնել ամերիկայի պաշտոնաթող նախագահների հարցազրույցներ իրենց հետևորդների քայլերի մասին, շատ զուսպ վիճակ էր, հատուկենտ, այն էլ ընդգծված ոչ պարբերաբար: Մեր դեպքում, կարծում եմ, նորմալ է, ավանդույթներ ձևավորելու համար դեռ ժամանակ պիտի անցնի...
Հարցազրույցի մասին: Գուցե սխալվում եմ, բայց քողարկված չարախնդություն տեսա: Փաստերի սելեկտիվ ընտրությունը գոնե թե դա է վկայում: Անբարենպաստ գործոններ են թվարկվում, որ աչք է ծակում. մատնանշում է՝ «ԼՂ հարցով միջազգային կազմակերպությունների մի քանի տհաճ բանաձեւերը եւ զեկույցները», բա մի քանի շատ հաճելի բանաձևերն ու զեկույցնե՞րն ուր են: Մատնանշում է. «մեր երկիրը շրջանցող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ստեղծումը», կընդունեի, եթե սա ասվեր Բաքու-Ջեհյանը կամ Ադրբեջանը Կարսին կապող երկաթուղին Հայաստանով անցկացրած գործիչը: Եվ մշտական «հաղթաթուղը». «այն տարիներին երկիրը ինտենսիվ զարգանում էր, մենք առաջ էինք անցել Ադրբեջանից..»: Այստեղ միանգամից հարց է առաջանում՝ ինչո՞վ. համեմատե՛ք այն ժամանակվա տնտեսական աճերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, համեմատե՛ք աշխատավարձերի մակարդակը, համեմատե՛ք տնտեսական միջավայրի պարամատրեր ու նորից ասեք՝ ինչո՞վ՝ բարեխումներո՞վ, ազատություններո՞վ, հա իհարկե, այն տարիներին մենք ավելի քիչ կայքեր ու սոցիալական ցանցեր էինք փակել, քան Ադրբեջանում, դրանում համաձայն եմ...
Նախագահները կառավարում են, իրենց ժամկետը լրանալուց հետո զբաղվում որևէ հանրօգուտ գործով, մտածում երկրին օգուտ տալու մասին։ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներում պետք է որ տեսանելի դառնան կառուցողական նոտաներ, տրամաբանությունը դա է հուշում։ Ես դեռ հույս ունեմ»:

 

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված