Լինելու են վրիժառուներ, որոնք պատասխանատվության կկանչեն ժողովրդին այս իրավիճակին հասցնողներին
ՀասարակությունՀՐԱՊԱՐԱԿ
«Սա իշխանության վրեժն է «Սասնա ծռերից», սակայն իշխանությունը չի հասկանում մի բան, որ պողպատի պես այդ տղաներն ամրանում են։ Ծեծելով հերոսին՝ դու նրա մեջ նոր կամք ես առաջացնում»․ «Հիմնադիր խորհրդարանի» գաղափարակից Հրաչիկ Միրզոյանի խոսքերն են, ով կարծում է, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների նկատմամաբ բռնություններն աշխատելու են հենց իշխանության դեմ։
10 օրից կլրանա ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների մեկ տարին, և նայած «Սասնա ծռեր» խմբավորման անդամների դատավարությունն արդեն մեկնարկել է, սակայն բովանդակային դատավարական պրոցես որպես այդպիսին չկա։ Անդադրում ընդմիջումներ, խմբավորման անդամների նկատմամբ բռնություններ, փաստաբանների խուզարկություններ, պատկան մարմինները նույնիսկ արդեն հասցրել են քրեական գործ գաղափարակից երիտասարդներից մեկի դեմ, (դատարանի բակում սպասելիս իբրև կարգադրիչին հարվածել է)։ Հրաչիկ Միրզոյանը, ով նաև Խորենացի փողոցի իրադարձությունների ժամանակ բողոքի ցույցերի կազմակերպիչներից մեկն էր, համարում է, որ դատավարությունը չի բացահայտում մի կարևոր խնդիր, թե ինչո՞ւ են այդ տղաները գնացել այդ քայլին։
-Պարոն Միրզոյան, Դուք իրատեսակա՞ն եք համարում այն հայեցակետը, թե «Սասնա ծռեր» խմբավորման անդամների դատը պետք է ռեժիմի դատը լինի։
-Ժողովուրդը հետաքրքրված է «Սասնա ծռերի» դատավարության ընթացքով։ Ես բազմաթիվ գնահատականներ եմ լսել հասարակ քաղաքացիներից, որոնք ասում են, որ այս ռեժիմն ընդունակ չէ նույնիսկ մի կարգին, թափանցիկ դատավարություն կազմակերպել։ Ըստ էության հասկանալի է, ինչու է այդպես, որովհետև բոլոր դեպքերում դատավարությունը չի բացահայտում մի էական խնդիր, թե ինչո՞ւ այդ մարդիկ զենք վերցրեցին, ո՞րն էր նրանց ապստամբելու պատճառը, որովհետև «Սասնա ծռերից» բոլորը բարոյական, դրական կերպարներ են, նրանք հանցագործներ չեն, հանցագործ հակումներ չունեն ու հանկարծ զենք են վերցնում։ Դա հուսահատության ճիչ էր, դա հուսահատության փորձ էր ժողովրդին ուշքի բերելու, բոլորը հասկանում են։ Դատավարության ընթացքում դա չի բացահայտվելու, այսինքն՝ դատավարության հիմնական խնդիրն է բացահայտել՝ ինչո՞ւ տեղի ունեցավ հանցագործությունը, ո՞րն էր մոտիվացին, և եթե դատավարության ընթացքում արվում է ամեն ինչ թաքցնելու համար դատավարության մոտիվացիան, ինքստինքյան այդպիսի դատը ժողովուրդը հասկանում է որպես դատավարություն ռեժիմի դեմ։ Այո, հասարակությունն ուշի ուշով հետևում է այդ դատավարության ընթացքին և հասարակությունը հասկանում է, որ դատվողները շատ ավելի բարոյական են, քան նրանց դատողները։ Եվ նույնիսկ անհնար է համեմատել դատավորի կերպարը ամբաստանյալների կերպարների հետ, ժողովուրդը դա հրաշալի հասկանում է։ Եվ փորձում են վերածել ինչ-որ թատրոնի, ինչ-որ ուժի լծակներ են կիրառում, ինչ-որ սանկցիաներ են կիրառում՝ չխոսելով հիմնականի մասին։
շարունակությունը՝ կայքում