Հայերեն

Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան

Blog
Պակիստանի և Չինաստանի սերտ համագործակցությունն անվանում են «Երկաթյա եղբայրություն», սակայն այն կարծես լուրջ փորձության առաջ է կանգնում։

Պակիստանում չինական ներդրումների զգալի մասն արվել է Բելուջիստան գավառում։ Այն հարուստ է օգտակար հանածոներով (գազ, նավթ, ոսկի, ածուխ, պղինձ) և այլ բնական ռեսուրսներով, սակայն այս շրջանը շարունակում է մնալ աղքատ և թերզարգացած, իսկ տեղի բնակչությունը դժգոհ է իշխանությունից։ Արդյունքում չինական նախագծերն ու ենթակառուցվածքները դարձել են բելուջների զինված խմբավորումների հարձակումների թիրախ։

Չինաստանը պահանջում է, որպեսզի Պակիստանը թույլ տա չինական անվտանգության ուժերին՝ մասնակցել չինական ներդրումային օբյեկտների պաշտպանությանը: Սակայն Պակիստանը մինչ այժմ չի համաձայնել այդ առաջարկին՝ հաշվի առնելով նաև իր հարաբերությունները Վաշինգտոնի հետ։ Իսլամաբադը չի ցանկանում, որ Չինաստանը դառնա երկրի ներքին անվտանգության համակարգի մաս։

Ռեսուրսներով հարուստ Բելուջիստանը, որը սահմանակից է Աֆղանստանին և Իրանին, շարունակում է մնալ էթնիկ զինյալների երկարամյա ապստամբության օջախ։
Տասնամյակներ շարունակ նրանք հարձակումներ են գործում գազատարների, էլեկտրահաղորդման գծերի և երկաթուղիների վրա։ Վերջին տարիներին Բելուջիստանում ահաբեկչական ակտիվությունը կտրուկ աճում է, իսկ թիրախում ավելի հաճախ են հայտնվում չինական նախագծերը։ Սա լարվածություն է ստեղծում Պեկինի և Իսլամաբադի հարաբերություններում և անորոշություն է առաջացնում ապագա ներդրումների վերաբերյալ։

«Բելուջիստանի ազատագրման բանակ» (BLA) զինված խմբավորումը միայն այս տարվա առաջին վեց ամիսներին իրականացրել է ավելի քան 100 հարձակում՝ ուղղված օտարերկրյա ներդրումային նախագծերի, ոստիկանության, բանակի և այլ ստորաբաժանումների դեմ։

Պակիստանն իր գլխավոր հակառակորդ Հնդկաստանին և հարևան Աֆղանստանի թալիբներին մեղադրում է անջատողական տրամադրություններ հրահրելու և սահմանամերձ շրջաններում գործող զինված խմբերին աջակցելու մեջ։ Սակայն, շատ վերլուծաբանների կարծիքով, ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը բելուջների և պաշտոնական Իսլամաբադի միջև առկա երկարամյա դժգոհություններն են, որոնք պատմական խոր արմատներ ունեն։

Սույն թվականի հուլիսի 16-ին, Շանհայում կայացած հանդիպման ընթացքում, Չինաստանի արտգործնախարարը և նրա պակիստանցի գործընկերը պայմանավորվել են համատեղ ուժեղացնել հակաահաբեկչական անվտանգության երաշխիքները։ Իսկ վերջերս Պակիստանի ներքին գործերի նախարարն ու Չինաստանի հանրային անվտանգության փոխնախարարը, Նյու Յորքում հայտարարել են, որ ցանկանում են անվտանգության ոլորտում համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի՝ ստեղծելով հատուկ ոստիկանություն, որը կապահովի Պակիստանում գտնվող Չինաստանի քաղաքացիների և չինական նախագծերի անվտանգությունը։

Չինա-պակիստանյան տնտեսական միջանցքը (CPEC) մեկնարկել է 2015 թվականին։ Այն նախատեսում է ավտոմայրուղիների և երկաթուղիների կառուցում, արտահանմանը միտված արդյունաբերության զարգացում՝ հատուկ տնտեսական գոտիների ստեղծման միջոցով, ինչպես նաև էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում նախագծերի իրականացում։

Բացի այդ, ծրագիրը նպատակ ունի զարգացնել Գվադար խորջրյա նավահանգիստը, որը Չինաստանին ապահովում է ավելի կարճ ելք դեպի Արաբական ծով: Հորմուզի նեղուցին մոտ գտնվելու շնորհիվ Գվադարը նախատեսվում էր վերածել «Դուբայի»։ 2025 թ. Չինաստանն այնտեղ շահագործման հանձնեց Պակիստանի ամենամեծ օդանավակայանը՝ շուրջ 230 միլիոն դոլար արժողությամբ։ Սակայն անվտանգության բարդ իրավիճակի պատճառով, Գվադարը գործնականում վերածվել է փակ և վտանգավոր գոտու։

Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները և տարածաշրջանային երկրների մեծ ու փոքր շահերի բախումը՝ Պակիստանում չինական կապիտալի նկատմամբ սպառնալիքները մոտ ապագայում չեն վերանա և նույնիսկ կարող են ուժեղանալ։ Ներկայիս գլոբալ աշխարհաքաղաքական պայմաններում այդ վտանգն անխուսափելիորեն կաճի։ Տարածաշրջանում շարունակվող անկայունության պատճառ հանդիսացող բազմաթիվ գործոններ կան, և իրավիճակը, ամենայն հավանականությամբ, կմնա անբարենպաստ։

Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար:
 
Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Դիլիջանը փոփոխությունների շեմին․ կարո՞ղ է զբոսաշրջության աճը փոխել քաղաքի տնտեսությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՍամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»
Ամենադիտված