Երեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա Կոստանյան
ՔաղաքականությունԵրեկ Factor TV-ի տաղավարում բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ:
Անկեղծ ասած, չափազանց բարդ է պահպանել ադեկվատության, բարեկրթության և հոգևոր հավասարակշռության սահմանները, երբ ակնհայտ ու անթաքույց մանիպուլատիվ թեզերով փորձ է արվում շեղել իրականությունն ու արդարացնել գործող իշխանության վարած քաղաքականությունն ու դրա վատ հետևանքները` իմիտատիվ խաղաղության, թվացյալ ինքնիշխանության քողի ներքո և տնտեսական ծանր իրավիճակում:
Քաղաքական դաշտի հասունության, նոր ձևավորված խորհրդարանի հանդեպ ունեցած ակնկալիքները, դրա ազդեցության ու լեգիտիմության վերաբերյալ հարցերը` արտաքին տնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերների համատեքստում:
Խիստ չդատեք