Առաջին համբույրն էկրանին ցուցադրվել է 121 արի առաջ․ այսօր համբույրի միջազգային օրն է
ՀասարակությունՀուլիսի 6-ը Համբույրի միջազգային օրն է: Այս տոնի հեղինակները բրիտանացիներն են:
19-րդ դարի վերջում նրանք հասկացան, որ համբույրն այնպիսի անփոխարինելի, զգացմունքային, կարևոր ու հուզիչ երևույթ է, որ չի կարելի հատուկ օր չնվիրել և այդ օրը տոն դարձնել:
Ամբողջ աշխարհում այսօր մարդիկ ավելի շատ ու ավելի հաճախ են համբուրվելու:
Ի դեպ` էկրանի վրա առաջին համբույրը ցուցադրվել է 1896 թվականին: 30-վայրկյանանոց տեսանյութում առաջին համբույրի հեղինակներն են դարձել Մեյ Իրվինը և Ջոն Ռայը: Ամենից շատ համբույրներ գրանցվել են 1926 թվականին նկարահանված «Դոն Ժուան» ֆիլմում` մոտավորապես 191 համբույր: Կինոյի պատմության մեջ ամենից երկար համբույրը գրանցվել է «Դու Հիմա Բանակում ես» ֆիլմում` դերասաններ Ռեջիս Թումի և Ջեյն Վայմենի համբույրը տևել է 185 վայրկյան: