Հայերեն


Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 7-ի վիճարկված ընտրություններով ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովը կիրակնօրյա նիստով սկսեց աշխատանքները: Նորակազմ խորհրդարանը դեռ ղեկավարության ձևավորման փուլում է: Երեկ 63 յուրայինների ձայներով ԱԺ նախագահ ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը: Խորհրդարանն անցել է փոխնախագահների ընտրությանը, հետո հերթը կհասնի մշտական հանձնաժողովների նախագահներին: Հաշվի առնելով, թե ինչպես են ընթանում նիստերը, այս շաբաթ, երևի թե, ԱԺ-ն զբաղված կլինի ընտրություններով:

Առաջին երկու օրվա հետ կապված տարաբնույթ կարծիքներ կան: Իհարկե, դժվար է մի քանի նիստով եզրահանգումներ անել: Սակայն հատկապես մի հարց, ինչպես ասում են, ականջ ծակեց: Մասնավորաբար, նորակազմ ԱԺ առաջին նիստի ընթացքում հատկապես նույն Ռուբեն Ռուբինյանի ելույթում հնչած որոշ արտահայտություններ ու նոտաներ առանձնահատուկ ուշադրության են արժանի: Խոսքը հատկապես այն արտահայտությունների մասին է, որոնց իմաստը հանգում էր «զրոյից սկսելուն», «մաքուր էջից» սկսելուն, քաղաքակիրթ փոխհարաբերություններ ունենալուն, առհասարակ, բարեկրթության շրջանակներում մնալուն, «կարմիր գծեր» չհատելուն:

Հիրավի, շատ լավ, նույնիսկ համարձակ կարելի է ասել՝ հրաշալի բաներ են ասում քպականներն ու նրաց ընտրած ԱԺ նախագահը: Առանց հեգնանքի՝ հրաշալի: Ավելին, ասում են բաներ, որոնց մասին մենք տարիներ շարունակ խոսում ենք ու չենք կարող համաձայն չլինել, ավելին՝ չողջունել: Բայց այստեղ միանգամից մի ամբողջ շարք հարցեր ու դիտարկումներ են առաջ գալիս:

Առաջինը, բնականաբար, այն է, թե ինչ է ակնկալում ՔՊ-ի ներկայացուցիչը, որ ընդդիմությունը մոռանալո՞ւ է այն ամենը, ինչ բերել է իշխող քաղաքական ուժը մեր երկրի գլխին, այն ամենը, ինչի համար ժողովրդի մեծամասնությունը մերժել է իրենց: Եթե նույնիսկ մի կողմ դնենք 2018-2020 թթ. միջակայքում արձանագրված անընդունելի դրսևորումները՝ հարձակում խորհրդարանի վրա, հարձակում դատարանների վրա, կորոնավարակի շրջանում մահացու կառավարում, բանակցային գործընթացի փակուղայնացում և այլն, ապա 2020-ից սկսած ու մինչ օրս տեղի ունեցածները չեն կարող պարզապես մոռացվել: Դա անհնար է մոռանալ ոչ միայն այն պատճառով, որ, ենթադրենք, ընդդիմադիր ուժերը հիշաչար են: Չի կարող պարզապես մոռացվել այդ ամենը, ինչ արվել է, կրկնենք, հատկապես սկսած 2020-ից, քանի որ դա ՔՊ-ի իշխանավարման «քաղաքական ժառանգությունն» է ու այլևս պատմական իրողություն. հազարավոր զոհերի հանգեցրած պատերազմ, Արցախի զգալի տարածքների կորուստ, ապա հաջորդած կորուստներ՝ Արցախի ուրացում և ամբողջական հայաթափում, ՀՀ ինքնիշխան տարածքի կորուստներ, նոր զոհեր, սահմանազատման անվան տակ նոր կորուստներ, Ռուսաստանի հետ հարաբերությունների փչացում, Հայաստանի ժողովրդավարական ոչ շատ ձեռքբերումների կորուստ, երկիրը ոստիկանապետության, բռնապետության վերածելու բացահայտ մղումներ, սեփականության իրավունքի, առհասարակ՝ իրավունքի շարունակական ոտնահարումներ, տասնյակով քաղբանտարկյալներ, աննախադեպ հարձակումներ Հայ առաքելական եկեղեցու վրա, Եկեղեցու ինքնավարությանը միջամտելու բացահայտ դրսևորումներ:

Ահա, այս ամենը չի կարող պարզապես ջնջվել կամ մոռացվել: Դեռ չենք խոսում այն մասին, որ զուտ քաղաքագիտական տեսանկյունից 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի կյանքում ստեղծված ճգնաժամը ոչ միայն չի հանգուցալուծվել, այլև ավելի ու ավելի է խորացել: Ավելին, այդ ճգնաժամն արտապատկերվել է Հայաստանի գրեթե բոլոր ոլորտներում (անխուսափելիորեն) և այժմ ակնհայտորեն շոշափում է ինչպես տնտեսության ամբողջական ճյուղեր, առհասարակ՝ բիզնեսի ու ներդրումների վրա է ազդում, այլև նույնիսկ ամենաշարքային հողագործի կամ այգեպանի գործունեության: Ճգնաժամն, ըստ այդմ, դարձել է համընդգրկուն: Իսկ վերջին՝ հունիսի 7-ի ընտրություններից հետո այն համալրվել է նորանոր խնդիրներով, սկսած շուրջ 60 հազար ընտրողների քվեների կամայական զրոյացումից, վերջացրած քաղբանտարկյալների ու քաղհալածյալների թվի շեշտակի ավելացմամբ:

«Մաքուր էջից սկսելու» մոտեցման հետ կապված դիտարկումների երկրորդ շերտը վերաբերում է այն իրողությանը, որ նման կոչեր անող ուժի ներկայացուցիչները շարունակում են սադրել, լարել մթնոլորտը, անել արմատապես անընդունելի, այդ թվում՝ հազարավոր հայ քրիստոնյաների կրոնական ընկալումներին ու զգացմունքներին դիպչող հայտարարություններ: Ըստ որում, պետք է նկատել, որ «մաքուր էջից» սկսելու որոշ հնարավորություն ուներ ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Սակայն նա գերադասեց ոչ թե մաքուր կամ գոնե կիսամաքուր էջից սկսել, այլ վիրավորական բառամթերքով, մեղադրական պիտակումներով հարձակվել ոչ միայն քաղաքական հակառակորդների, այլև Հայաստանի շուրջ 600 հազար քաղաքացիների վրա, որոնք քվեարկել են ընդդիմադիր ուժերի օգտին: Քաղաքացիներին հանիրավի մեղադրեց ընտրակաշառք վերցնելու մեջ, արեց անընդունելի արտահայտություններ, ավելին՝ իրեն կուրորեն ենթարկվող իրավապահ մարմիններին հանձնարարեց իրականացնել հետապնդումներ: Սրանք բոլորը այլևս կատարված ու արձանագրված բացահայտ փաստեր են:

Ավելին, հենց ԱԺ անդրանիկ նիստում իշխանության որոշակի ներկայացուցիչներ կրկնեցին իրենց կուսակցական ղեկավարի մոտեցումները: Այդ պայմաններում «մաքուր էջի», բարեկիրթ կամ քաղաքակիրթ հարաբերությունների մասին հայտարարությունները չեն կարող անկեղծ համարվել, որքան էլ որ նման հարաբերություններն առհասարակ համարվեն ընդունելի:

Այո, քաղաքական տարամետ ուժերի քաղաքակիրթ հարաբերություններն ու այդ հարաբերություններում «կարմիր գծեր» պահելը կարևոր են: Ի վերջո, դժվար է լողալ ծծմբաթթվի մեջ, թեկուզ երկարաճիտ ռետինե կրկնակոշիկներով: Այսինքն, ցանկալի է ունենալ քիչ թե շատ նորմալ քաղաքական մթնոլորտ ու միջավայր, քան թույնով ու ատելությամբ լի:

Բա՛յց: Ի վերջո, ոչ թե ընդդիմությունն է այդ ամենն սկսել, ինչն ակնարկում էր նույն Ռուբեն Ռուբինյանը, այլ հենց իշխանությունը՝ հասարակությանը սևուսպիտակի բաժանելու, ամենօրյա ռեժիմով թշնամանք ու ատելություն գեներացնելու, անընդունելի, փողոցային բառամթերքի, ընդդիմադիր ուժերի հանդեպ «իրավապահ» հալածանքների տեսքով: Իրավիճակի խորքային ողբերգականությունն այն է նաև, որ իշխանության ներկայացուցիչները շարունակում են համարել կամ առնվազն ինքնաքարոզվել, դիրքավորվել որպես «լավ բան անողներ», շարունակում են իրենց գործունեության աղետային ետևանքները հրամցնել որպես աներևակայելի... ձեռքբերումներ:

Հարձակվում են ընդդիմադիր լիդերների վրա: Բանտարկում են: Հայաստանը դարձրել են հարյուրավոր քաղբանտարկյալների երկիր: Խլում են մարդկանց ունեցվածքը, ոտնահարում են բոլոր իրավունքները, այդ թվում՝ սեփականության: Ու հետո, իբր ոչինչ չի եղել, «մաքուր էջի» մասին են խոսո՞ւմ:

Իշխանությունը, իշխող ուժն է հիմնապատճառը երկրում ձևավորված ծծմբաթթվային մթնոլորտի: Հիմա ումի՞ց են ինչ ուզում:

Այո, Հայաստանին իսկապես անհրաժեշտ է «մաքուր էջ»: Հայաստանին իսկապես անհրաժեշտ են քաղաքակիրթ հարաբերություններ: Բայց դրա համար, նախ՝ բարոյաքաղաքական զուլալում պետք է տեղի ունենա: Իսկ դրա համար առաջին քայլը հենց իշխանությունը պետք է անի՝ սկսելով իրենից, իր պահվածքից...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ
Ամենադիտված