Հայերեն


«Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օգոստոսի 2-ին իր աշխատանքները մեկնարկեց ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանը։ ՔՊ-ի կողմից ԱԺ նախագահի պաշտոնում ընտրված Ռուբեն Ռուբինյանի հիմնական ուղերձն ընդդիմադիրներին էր ուղղված՝ զրոյից կառուցողական աշխատանք սկսենք, համերաշխության մթնոլորտում աշխատենք և այլն։ Սա, իհարկե, կարևոր է հատկապես մեզ նման պառակտված հասարակության համար, բայց դրանում նաև զավեշտ ու աբսուրդ կա։ Քաղաքագետ Արմեն Հովասափյանն ասում է՝ հերթական մանիպուլ յացիայի հետ գործ ունենք։ «Ռուբեն Ռուբինյանին ներկայացնելու ժամանակ պատգամավորներից մեկն ասաց՝ նա շատ հավասարակշռված և կշռադատված քաղաքական գործիչ է։ Ինձ մոտ մեղմ ժպիտ առաջացավ, որովհետև քանիցս տեսել ենք նրա պոռթկումները, հռետորաբանությունը, վիրավորական տեքստերը, պիտակավորումները։ Մեղմ ասած, հավատ չի ներշնչում կառուցողական աշխատանք սկսելու առաջարկն այդպիսի բառամթերք կիրառող մարդուց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հովասափյանը։

Շատերը նաև հիշեցրին, որ նման հայտարարություն անող քաղաքական գործիչը մաս է կազմում մի թիմի, որի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, մշտապես պիտակավորում է քաղաքական գործիչներին ու քաղաքացիներին։ «Երբ Ռուբեն Ռուբինյանը նստի ԱԺ-ն նախագահողի բազկաթոռին, էլ «ոտքերն ամպերում չլինեն», կսկսի իր իրական դեմքը ցույց տալ, այդ ժամանակ նրան կարելի է հիշեցնել՝ պարոն Ռուբինյան, Ազգային ժողովը պոլեմիկայի դաշտ չէ, օրենսդրական նախաձեռնությամբ զբաղվենք և այլն։ Բոլորն են կողմ, որ Ազգային ժողովը զբաղվի օրենսդրական գործունեությամբ, այլ ոչ թե զազրախոսության վայր լինի, մարդիկ իրար վիրավորեն, անվանարկեն։ Եվ ամենակարևորը՝ երբ առաջիկայում իր քաղաքական ղեկավարը գա Ազգային ժողով՝ ներկայացնելու կառավարության ծրագիրը, և ափերից դուրս գալու դեպքում Ռուբինյանը նրան սաստի, որ պետք է կոռեկտ լինել, խոսափողն էլ անջատի, խոստանում եմ հրապարակավ տալ իմ գնահատականը՝ շեշտելով, որ նա հավատարիմ մնաց իր խոսքին։ Հակառակ դեպքում դա ընդամենը դատարկախոսություն էր և բառակույտ»։

Քաղաքագետն ասում է՝ ԱԺ նիստերին սկսել է հետևել դեռևս 90-ականներից։ «2007 թվականից դա դարձավ կայուն զբաղմունք, իսկ 2012 թվականից՝ աշխատանքի բաղկացուցիչ մաս։ Մեկ-երկու նիստով ԱԺ-ին գնահատական տալն այնքան էլ ճիշտ չէ, սակայն կարող ենք արձանագրել, որ իշխանություններն իրենց նախընտրական հռետորաբանությունից և գործունեությունից չեն հրաժարվել։ Ավելին՝ բավականին լուրջ են տրամադրված, ինչպես իրենք էին ասում, «սատկացնել ընդդիմությանը, բոլորին հատիկ-հատիկ իրենց տեղը դնել, ոտնատակ տալ» և այլն։ Լուրջ են տրամադրված ընդդիմությանը, բառի բուն և փոխաբերական իմաստով, ջախջախելու մասով։ Դրա վառ օրինակն Էդգար Ղազարյանի անունը կարդալիս երկար ծափողջյուններն էին։ Հասկանում ենք, որ նրա վրա «ատամ ունեն», քանի որ վերջինիս խոսքը բավականին սուր է, տպավորիչ։ Չեմ բացառում, որ առաջին հնարավորության դեպքում վերջինիս նկատմամբ որոշակի գործողություններ են կատարելու։ Ընդդիմությունից առաջին օրը բավականին հետաքրքիր էր Գեղամ Մանուկյանի խոսքը, նա բավականին փորձառու քաղաքական գործիչ է, լուրջ քաղաքական խոսքը նրանն էր։ Արթուր Խաչատրյանի աշխատելաոճն ու հռետորաբանությունն էր քաղաքական։ Հաջորդը՝ երբ Նարեկ Կարապետյանը լեգիտիմ հարց տվեց և բարձրաձայնեց Վեհափառի բացակայության մասին։ Երեկ էլ ուշագրավ ելույթներ կային ընդդիմությունից, բոլորն առանձինառանձին չշեշտեմ։ Միևնույն ժամանակ, ընդգծենք, որ առաջին երկու օրերն են, ոմանք անփորձ էին, տեղի ունեցողն իրենց համար նորություն էր և այլն։ Հուսանք, որ ավելի բովանդակալից և կառուցողական Ազգային ժողով կունենանք, ոչ թե՝ «խփոցիներ», ձեռնամարտեր և այլն»,-նկատում է մեր զրուցակիցը։

Հայաստանի քաղաքացիների մի մասը հստակ պատկերացում ունի, թե ինչ է տեղի ունեցել անցնող տարիներին Հայաստանի և Արցախի հետ և նաև այդ պատճառով քվեարկել է ընդդիմադիր ուժերի օգտին։ Մեկ այլ մասը պաշտպանում է գործող իշխանությունների վարած քաղաքականությունը։ Մեկ այլ խումբն էլ, ըստ Հովասափյանի, իրավիճակը չպատկերացնող, իրական ռիսկերը չհասկացող, չինֆորմացված մարդիկ են. «Իրենք, ըստ էության, չեն պատկերացնում, թե ինչ ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական, էթնիկ, նույնիսկ քաղաքակրթական լրջագույն մարտահրավերների մեջ ենք հիմա։ Շուշիում կամ Հադրութում ապրող ոչ մի հասարակ քաղաքացի երբեք չէր պատկերացնի, որ 2020 թվականի սեպտեմբերի 26ին նա վերջին անգամ է իր տանը կերակուր պատրաստելու։ Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին»։

Այս իրավիճակում ընդդիմության խոսույթն անգամ պետք է տեղին և դիպուկ լինի, քանի որ իրենց ձայն տված քաղաքացիներին պետք չէ անընդհատ հիշեցնել անցած տարիներին տեղի ունեցածի մասին։ Պետք է խնդիրների լուծումների մասին բարձրաձայնել։ «Չցանկանալով թիրախավորել ընդդիմադիր որևէ քաղաքական գործչի կամ ուժի, բայց օրակարգային կարևոր հարցեր կան, որոնք պետք է առաջ տանել։ Ոչ ոք չի ասում մոռանալ ողբերգությունների մասին, մոռանալ իշխանությունների վարած հակահայկական քաղաքականությունը, բայց այդ ամենը վերստին ի շրջանս յուր պտտեցնելը ոչ մի տեղ չի տանի։ Դա չի տալու նոր դիվիդենտ, քաղաքական կապիտալ։ Պետք է տեղի ունեցածը վերաիմաստավորենք, ժամանակակից տերմին կա՝ ռեստարտ անենք, որպեսզի ստեղծված նոր իրողություններով, քաղաքական, աշխարհաքաղաքական, քաղաքակրթական այս պայմաններում կարողանանք մեր ասելիքը, ազնիվ մղումները, իրական ցանկությունները հանրությանն ավելի մատչելի ներկայացնել, որ մարդիկ հասկանան՝ ընդդիմությունը «տրոյական ձի» կամ «5-րդ շարասյուն» չէ, այլ կա ազգային պահպանողական արժեհամակարգի ջախջախման վտանգ։ Բայց կա հարցի մյուս կողմը։ Մարդիկ ուզո՞ւմ են դա, թե՞ ոչ։ Մարդիկ հոգնել են այս ամենից, ոմանք լատենտ, անտարբեր վիճակով ապրում են։ Մարդկանց այս տեսակն ապրում է իր ստեղծած ապակյա իրականության մեջ և չի ուզում տեսնել, թե ինչ է կատարվում իրականում։ Երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս՝ գուցե մե՞նք ենք սխալ։ Բայց հետո կարծես ինքդ քեզ սաստես՝ ոչ, ես սխալ չեմ։ Ո՞վ կարող էր մտածել, որ մի օր Կաթողիկոսը կկանգնի դատարանի առջև։ Երբեք չէի հավատա, որ պատմության մեջ կլինի օր, երբ կասեն՝ այսինչ օրը Կաթողիկոսի դատավարության օրն է։ Նիստը նախագահող դատավորը ինչպե՞ս է «մտել» այս թեմայի մեջ։ Կաթողիկոսը և մի քանի սրբազան նստելու են մեղադրյալի աթոռին, և դատավարությո՞ւն է ընթանալու։ Սա հայոց պատմության թերևս ամենաողբերգական ու խայտառակ օրերից մեկն է լինելու։ Նույնն էլ՝ քաղաքական հետապնդումների մասով։ Մարդիկ անգամ մոռանում են, թե ում են կալանավորել, ում խափանման միջոցն են փոխել, ում դեպքում են վարչական հսկողություն կիրառել։ Բոլորս սկսել ենք տիրապետել դատական համակարգի նրբություններին։ Քաղբանտարկյալների ցանկն այնքան մեծ է, որ անգամ ես, որ քաղաքական գործընթացների բովի մեջ գտնվող մարդ եմ, շատ ժամանակ մոռանում եմ ինչ-որ մեկի անունը։ Հուսանք, որ մի օր կունենանք այս շղթայի ավարտը։ Նժդեհն ասել է՝ լուսաբացից առաջ գիշերն ամենաթանձրն է թվում։ Չհուսահատվենք։ Հուսահատությունը մեծագույն մեղք է։ Եթե քեզ համարում ես քրիստոնյա, իրավունք չունես հուսահատվելու կամ քո ազնիվ մղումներից հետ կանգնելու»,-եզրափակում է Արմեն Հովասափյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանMoody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովԻ տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան Տիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն ՄանվելյանՉտես գյորմամիշ ժողովուրդ են, ուզում են մի բան կառավարել իրենց կյանքում, հիմա տալիս ենք, թող կառավարեն. Կարապետյան (Տեսանյութ) Ինչ իրավիճակ է Առինջ Մոլում. ուղիղ «ՀայաՔվեն»` հանուն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանԱզատությու՜ն Ավետիք Չալաբյանին և բոլոր քաղբանտարկյալներին. Մենուա Սողոմոնյանը` Խուստուփի գագաթիցԱմենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն Ավետիք Չալաբյանը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված․ Մետաքսե ՀակոբյանԱշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա. տեսանյութՄենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենքՊետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ» «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ» Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ» Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» «Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ» Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ» Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ» Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍա է ձեր ձևը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը․ Գոհար ՄելոյանՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցԱվետիք Չալաբյան. քաղաքական հետապնդում և հայրենիքին հավատարիմ մնալու գինը. Մետաքսե ՀակոբյանՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինՉորրորդ հանրապետությունը որպես ինքնության վերացման նախագիծ. Ավետիք ՉալաբյանԱլոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասինՌուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշներիՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն իջել է 1 սմ-ովՍԱՏՄ. Սկսվել են սննդամթերքի առաքման ոլորտի լայնածավալ վերահսկողական միջոցառումներըԹրամփ․ Իրանի հարցով ընդունելի է միայն համաձայնությունը կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիանՀայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԻտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակՎիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում. կան ձերբակալվածներՀայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում
Ամենադիտված