«Եթե բժիշկը ես եմ` թույլ տվեք անալիզները վերցնեմ». Փաշինյանը՝ տաքսու վարորդներին
ՀասարակությունՄի շարք անհատ տաքսու վարորդներ այսօր հավավել էին ԱԺ մուտքի դիմաց՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին տեղեկացնելու իրենց խնդրի մաիսն և խնդրելու՝ լուծումներ գտնեն, որպեսզի լիցենզավորման համար նախատեսված ր չվճարված գումարները զրոյացվեն:
Վարորդների բողոքը լսելու եկան նաև «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու պատգամավոր Լենա Նազարյանը: Փաշինյանն ասաց, որ ինքը խնդրին ծանոթ է՝ ստացել է նամակը, սակայն խոստացավ կրկին ուսումնասիրել և քննարկման հրավիրել:
Վարորդներից մեկը, դիմելով Փաշինյանին, ասաց. «Բժիշկը Դուք եք, Դուք կիմանաք, թե ինչ անենք»: Խոսքին ի պատասխան՝ Փաշինյանը մեկը մյուսին խոսելու հերթ չտվող վարորդերին պատասխանեց. «Դե, որ բժիշկը ես եմ, թույլ տվեք անալիզները վերցնեմ, որ հասկանամ ինչ անել»:
Նիկոլ Փաշինյանը խոստացավ վարորդներին խնդիրը քննարկել Կառավարության ներկայացուցիչների հետ, իսկ չորեքշաբթի կրկին կհանդիպի տաքսու վարորդների խմբին՝ հետագա քայլեր մշակելու համար:
Մի շարք անհատ տաքսու վարորդներ այսօր հավավել էին ԱԺ մուտքի դիմաց՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին տեղեկացնելու իրենց խնդրի մաիսն և խնդրելու՝ լուծումներ գտնեն, որպեսզի լիցենզավորման համար նախատեսված ր չվճարված գումարները զրոյացվեն: Վարորդների բողոքը լսելու եկան նաև «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու պատգամավոր Լենա Նազարյանը: Փաշինյանն ասաց, որ ինքը խնդրին ծանոթ է՝ ստացել է նամակը, սակայն խոստացավ կրկին ուսումնասիրել և քննարկման հրավիրել: Վարորդներից մեկը, դիմելով Փաշինյանին, ասաց. «Բժիշկը Դուք եք, Դուք կիմանաք, թե ինչ անենք»: Խոսքին ի պատասխան՝ Փաշինյանը մեկը մյուսին խոսելու հերթ չտվող վարորդերին պատասխանեց. «Դե, որ բժիշկը ես եմ, թույլ տվեք անալիզները վերցնեմ, որ հասկանամ ինչ անել»: Նիկոլ Փաշինյանը խոստացավ վարորդներին խնդիրը քննարկել Կառավարության ներկայացուցիչների հետ, իսկ չորեքշաբթի կրկին կհանդիպի տաքսու վարորդների խմբին՝ հետագա քայլեր մշակելու համար: