Հայերեն


Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն մի քանի օր է, ինչ աշխատանքներն է սկսել 9-րդ գումարման Ազգային ժողովը, որը, հիշեցնենք, ձևավորվել է վիճելի ու վիճարկված ընտրական գործընթացով և, ըստ քաղաքագետների, իշխանության ձևավորման տեսանկյունից ունի լեգիտիմության դեֆիցիտ (մեղմ ասած): Այդուհանդերձ, ի՞նչ են ցույց տալիս այս նոր գումարման ԱԺ առաջին նիստերը:

Ամենից առաջինը, որ աչքի է զարնում ու նաև ականջ սղոցում, իշխանության ներկայացուցիչների կողմից բարեկրթության, քաղաքակիրթ բանավեճի հորդորներն են՝ դրանց միաժամանակյա անտեսմամբ: Նախորդ անդրադարձում հանգամանորեն դիտարկել էինք այս խնդիրը, ուստի այս անգամ հակիրճ արձանագրենք. քպական իշխանության ներկայացուցիչները, միևնույնն է, չեն կարող իրենց քաղաքակիրթ քաղաքական պայքարի շրջանակում պահել կամ բարեկիրթ դրսևորվել: Ու հարցն այն չէ, որ ֆիզիկապես չեն կարող կամ նման ունակություն, կարողություն չունեն: Ի վերջո, նրանք հազիվ թե իրենց հարազատների շրջանակում կամ թեկուզ իրենց կուսակցական շրջանակում նույն կերպ են իրենց դրսևորում: Առանցքային հարցն այն է, որ իշխող ուժը գլխավորող Փաշինյանի դիրքավորումը խարսխված է ընդդիմախոսների, քաղաքական հակառակորդների նկատմամբ ագրեսիա դրսևորելու մոտեցման, իրեն հասու պետական լծակներով այդ ագրեսիային ուղղակի ընթացք տալու վրա: Ու ստացվում է լուրջ հակասություն. ի վերջո, հնարավոր չէ մի կողմից թիրախավորել, պիտակավորել, վարկաբեկիչ հայտարարություններ անել, սադրել, սպառնալ ու, միաժամանակ, բարեկրթությունից ու քաղաքակիրթ քաղաքական փոխհարաբերություններից կամ բանավեճից խոսել: Միևնույնն է, չի ստացվում ՔՊ-ի դեպքում, չեն կարող նրանք բարեկիրթ դրսևորվել՝ կոնկրետ ընդդիմադիրների հանդեպ: Որպես հետևանք՝ նրանք մնացել են նույն ցածր, շրիշակային հարթության վրա: Եվ իրենք իրենց գլխից բարձր չեն կարող թռչել: Առավել ևս, որ ՔՊ-ի դեպքում չկան անհատականություններ, չկան դեմքեր, չկան կերպարներ. կա Նիկոլ Փաշինյան և կան նրա կուսակիցները, որոնք ամեն կերպ ձգտում են նմանվել, ընդօրինակել նրան, կրկնել նրա հնչեցրած արտահայտություններն ու թեզերը, փորձել «Նիկոլից ավելի Նիկոլ» լինել: Գրեթե ոչ մի ինքնուրույն, ինքնավար, ինքնաբավ քաղաքական գործիչ: Այստեղից էլ նաև իշխանական թևի ներկայացուցիչների խոսքի ցածր մակարդակը, քաղաքական ճապաղությունը:

Կարող է հնչել տեսակետ, թե՝ անփորձ են շատերը: Այո, այս ԱԺ-ում իսկապես քիչ չեն անփորձ կամ առաջին անգամ պատգամավոր դարձած գործիչները: Քիչ չեն: Ընդդիմության շարքերում էլ կան: Բայց մի բան է անփորձ լինելը, իսկ մեկ այլ բան՝ էժանագին դրսևորումներով աչքի ընկնելը, այդ «դաշտում» միմյանց հետ մրցելը, որ «շեֆը» տեսնի, թե իրենք ինչքան նվիրված են այդ «գծին», համոզվի, որ չի սխալվել հենց իրենց տանելով խորհրդարան:

Լավ, էլ ի՞նչ են անում իշխանությունը ներկայացնող պատգամավորները, որպես կանոն: «Ջրիկացնում են» խոսքը, իբր հումոր են անում, որպես կանոն՝ տափակ ու անհամ: Շարունակ փորձում են հեգնել… Էլի ներքին մցակցություն է:

Սա միայն զավեշտալի, ամոթալի չէ, սա նաև ցավալի է, քանի որ կարող էր և այդպես չլինել: Ի վերջո, երբ ինչ-որ մեկը ամբիոնից բարեկրթության շրջանակներում մնալու մասին է խոսում, ենթադրելի է, որ դա «պարտադիր ծրագիր լրացնելու» համար չի անում, այլ առնվազն հասկանում է դրա կարևորությունը: Բայց երբ հաջորդող դրսևորումները հակասում են ասվածին կամ զրոյացնում են այն, նույնիսկ «պարտադիր ծրագիր լրացնելու» կարճաժամկետ էֆեկտն է չքվում:

Ավելին, այս օրերին առնվազն իշխանության ներկայացուցիչների ելույթներում գրեթե ոչ մի անդրադարձ երկրի ապագային վերաբերող հարցերին: Մարդիկ հավակնում են պետության գլխավոր քաղաքական մարմնի ղեկավարության մաս դառնալ՝ ԱԺ նախագահ, փոխնախագահ, ոչ մի ծրագրային, քաղաքական, հեռանկարային ելույթ չի հնչում: Խոսքը նաև նրանց ներկայացնողների ու պաշտպանողների մասին է: Ինչպես ժամանակին կասեին՝ դարակազմիկ մի միտք, մի ծրագիր, մի գաղափար չեն հնչեցնում: Դե, հասկանալի է՝ «դարակազմիկի» մասով չափն անցանք, հատկապես, որ խոսքը քպականների մասին է, բայց գոնե մի հիշվող, ծրագրայնությամբ առանձնացող բան պիտի՞ լսվի իշխանությունից: Թեպետ, հիշենք ու հիշեցնենք, որ քպական իշխանությունը նախընտրական շրջանում ևս առանձնապես աչքի չի ընկել ծրագրային ելույթներով, ավելի շատ խոսել է բռնելու, բանտարկելու, ունեզրկելու մասին, սպառնացել է աջուձախ:

Մյուս կողմից՝ խորհրդարանական ընդդիմության թևից քաղաքական սուր խոսք է հնչում: Այո, նույնպես խայթող ձևակերպումներով համեմված, բայց՝ քաղաքական բովանդակության խոսք, հարցադրումներ, ձևակերպումներ: Ու դա կարևոր է այնքանով, որքանով որ ԱԺ-ն երկրի գլխավոր քաղաքական մարմինն է համարվում: Ըստ որում, ողջունելի է, որ հատկապես երիտասարդ գործիչներն են աչքի ընկնում, ինչպես, օրինակ՝ Լևոն Քոչարյանը, Նարեկ Կարապետյանը, Աննա Գրիգորյանը, Դավիթ Ղազինյանը, Հայկ Ֆարմանյանը և այլն: Նրանց ելույթները հաճելիորեն առանձնացան ԱԺ վերջին օրերին նիստերի թոհուբոհում:

Այսինքն, առնվազն մինչ այժմ դիտարկված նիստերից կարելի է հանգել նախնական հետևության, որ խորհրդարանում ակնհայտ են անհամապատասխանությունն ու դիսբալանսը «մեծամասնություն» համարվող իշխանության և երկու ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների ելույթների և մոտեցումների միջև: Կոնտրաստ ու դիսբալանս է ինչպես բարոյաքաղաքական, այնպես էլ՝ ընդհանուր կեցվածքի առումով:

Մեկ այլ հարց. ընտրություններին զուգահեռ ու հատկապես ընտրություններից հետո հիմնականում ՔՊ իշխանության վարած երկդիմի ու արկածախնդրության տարրեր պարունակող արտաքին քաղաքականության հետևանքով Հայաստանի գյուղմթերքի արտադրության վերամշակման, բեռնափոխադրման ոլորտները կանգնել են լրջագույն խնդիրների առաջ: Մարդիկ ցանկանում են օր առաջ մի որոշակի բան լսել իշխանությունից, պետական իշխանության բարձրագույն մարմնից: Չկա այդ «որոշակի բանը»:

Եվ մի բան էլ: Սա նոր երևույթ չէ, բայց այս օրերին առանձնակի ինտենսիվությամբ կիրառվեց: Փաշինյանի՝ արդեն 8 տարի ձգվող իշխանավարումը, բնականաբար, ունեցել է բազմաթիվ հետևանքներ, այդ թվում՝ ծանր, այդ թվում՝ որոշակիորեն անդառնալի: Միանգամայն տրամաբանական ու բնական է, որ ընդդիմադիրնեն իշխանությանը այդ ամենի մասին հիշեցնում են ու դեռ հիշեցնելու են: Բայց ի՞նչ ենք լսում իշխանության ներկայացուցիչներից. «Բա, լա՞վ էր, որ առաջ այսպես, առաջ այնպես»:

Չէ, լավ չէր: Բայց դա ի՞նչ կապ ունի կոնկրետ ներկա փուլում իշխանության վարած քաղաքականության հետևանքների հետ: Ամեն մի իշխանություն իր արածների համար պիտի պատասխան տա: Ի վերջո, որ նման բացեր, սխալներ չլինեին, 2018 թվականն էլ չէր լինի: Երկրորդ՝ ինչ էլ որ չի եղել նախկինում, դա չի կարող ներկայում կատարվող ապօրինության կամ այլանդակ ու հոռի դրսևորումների արդարացում լինել: Առավել ևս, որ բոլոր քննադատելի երևույթները ոչ միայն չեն վերացել, այլև բազմապատկվել ու «կատարելագործվել» են: Վերջապես երրորդը՝ ցանկացած պարագայում համեմատությունները ՔՊ-ի օգտին չեն: Քանի որ նախկինում, բոլոր դեպքերում, բոլոր թերություններով, բոլոր դրսևորումներին զուգահեռ կար ազատ Արցախը, կար հաղթած բանակ ու ժողովուրդ: Իսկ հիմա... չկա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերում
Ամենադիտված