Միհրան Պողոսյանի աննախադեպ նախաձեռնությունը
ՀասարակությունԼրագիր / ԴԱՀԿ նախկին ղեկավար, ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը որոշել է ԴԱՀԿ գործողություններից տուժող քաղաքացիների իրավունքների պաշտպանության մասին օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ: Այս մասին խորհրդարանում լրագրողներին ասաց Միհրան Պողոսյանը: Նա նշեց, որ երբ ԴԱՀԿ ծառայության ղեկավար էր, օրենսդրություն ընդունվեց, ըստ որի՝ պարտապանին վերջին կացարանից չեն զրկում այլևս: «Եվ այո, այսօր Հարկադիր կատարման ծառայությունն ունի խնդիրներ՝ բալանսավորելու պարտատիրոջ և պարտապանի իրավահարաբերությունները: Եվ դրա հետ կապված համապատասխան նախաձեռնություն իմ կողմից ներկայացվելու է»,- ասաց նա: Հարցին, թե դա ի՞նչ է ենթադրում, նա պատասխանեց, որ դա ենթադրում է պարտապանի իրավունքների պաշտպանություն: Ամբողջ աշխարհում պարտապանի և պահանջատիրոջ իրավունքները բալանսավորված են: Հայաստանում, ըստ նրա, ԴԱՀԿ-ն ավելի շատ ուղղորդված է պահանջատիրոջ իրավունքների պաշտպանության հարցում։
շարունակությունը՝ կայքում