Վարչապետի նոր թեկնածու
ՔաղաքականությունԼրագիր / ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, որ այժմ ՀՀԿ ռեյտինգային պատգամավորներից է, հայտարարել է քաղաքացիներին ԴԱՀԿ-ից պաշտպանելու նախաձեռնության մասին: Նա հայտարարել է, որ կա խնդիր՝ հավասարակշռել պահանջատեր եւ պարտապան քաղաքացիների իրավունքները, եւ ինքն այդ խնդիրը տեսել է ԴԱՀԿ պետ եղած տարիներին:
Խոսելով քաղաքացիների վստահության մասին, որի հարցում ամենեւին լավ «հանձնարարական» չէ ԴԱՀԿ պետի պաշտոնում նրա գործունեությունը, Պողոսյանն ասել է, որ ընդամենը պրոֆեսիոնալ կերպով արել է իր գործը, կատարել է ԴԱՀԿ գործառույթը:
Ըստ ամենայնի, Միհրան Պողոսյանը տարիներ շարունակ ԴԱՀԿ պետի պաշտոնում եղել է ներքին բավական լուրջ երկփեղկվածության մեջ: Մի կողմից նա անմիջականորեն տեսել է, թե ինչպես է խախտված պահանջատիրոջ եւ պարտապանի իրավունքների հավասարակշռությունը հօգուտ պահանջատիրոջ, մյուս կողմից նա պրոֆեսիոնալ պարտքի գիտակցումով ապահովել է պահանջատիրոջ իրավունքի իրացումը: Չի բացառվում, որ Միհրան Պողոսյանը ագամ հրաժարական կտար, երկփեղկված վիճակից դուրս գալու համար, բայց մնացել է եւ պահանջատերերի իրավունքները լիարժեք սպասարկել է հանուն ոչ թե այդ նույն պահանջատերերի, այլ պարտապանների:
Բանն այն է, որ Պողոսյանը ԴԱՀԿ պետի պաշտոնում ըստ ամենայնի փորձել է տեսնել, թե պրոֆեսիոնալությունը որքան հեռու կարող է տանել պաշտոնյային պարտապանի համար խնդիրներ ստեղծելու առումով, որքան է հնարավոր հարվածել պարտապանին, հարվածելու դեռ ինչքան տեղ կա, դեռ ինչքան տարածություն է մնացել դանակի ու ոսկորի միջեւ:
շարունակությունը՝ կայքում