Կալանավորված դատավորը հիվանդանոց է տեղափոխվել
ՀասարակությունArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավոր Աղվան Պետրոսյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Մեր տեղեկություններով` դատավորը արյան ճնշման խնդիրներ է ունեցել: Հիշեցնենք` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու և կաշառք վերցնելու մեջ: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից ասացին, թե Պետրոսյանը գտնվում է կալանքի կրման վայրում: