Դմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարը
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արևմուտքը Վրաստանն օգտագործել է բացառապես որպես գործիք Ռուսաստանի դեմ, և նմանատիպ վտանգավոր հետևանքներ են սպասվում Հայաստանին, եթե վերջինս շարունակի արևմտյան վեկտորը
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, վրաց-օսական հակամարտության և 2008 թվականի իրադարձությունների 18-րդ տարելիցին, ուշագրավ զուգահեռներ է անցկացրել Հայաստանի և Արևմուտքի հարաբերությունների միջև պատասխանելով «РИА Новости»-ի հարցերին։
Մեդվեդևի խոսքով՝ 2008 թվականին Մոսկվան, չնայած արևմտյան ճնշումներին, պաշտպանել է Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչներին՝ անցնելով ամրության ստուգումը, մինչդեռ Արևմուտքը Վրաստանին դիտարկել է բացառապես որպես աշխարհաքաղաքական պայքարի բութ գործիք։ Նա նշել է, թե վրացական կողմի ճակատագիրն ու ՆАТО-ին ու ԵՄ-ին անդամակցելու խոստումները բացարձակապես չեն հետաքրքրել Արևմուտքին, և երբ հակամարտային ուղղությամբ արդյունքներ չեն գրանցվել, Վրաստանին պարզապես թողել են բախտի քմահաճույքին:
Անդրադառնալով Հայաստանին՝ ՌԴ ԱԽ փոխնախագահը զգուշացրել է նմանատիպ կործանարար հետևանքների մասին, եթե երկիրը շարունակի ընթանալ Արևմուտքի հետ մերձեցման ուղով: Նրա գնահատմամբ՝ Եվրամիությանն ու ԱՄՆ-ին բացարձակապես հետաքրքիր չէ Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունը։
Ըստ Մեդվեդևի գնահատման՝ հենց որ Հայաստանը դադարի հետաքրքրել Արևմուտքին որպես Ռուսաստանի դեմ օգտագործվող գործիք, վրացական սցենարի նման արևմտյան երկրներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից։ Ընդ որում, Ռուսաստանի հետ տնտեսական խզումը Հայաստանում կարող է առաջացնել խորը ներքին ճգնաժամ կամ նույնիսկ ավելի ծանր հետևանքներ:
Հետևեք մեզ՝ այստեղ