Հայերեն

Զելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

Աշխարհ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման, ենթակառուցվածքների զարգացման, Ուկրաինայի վերականգնման և էներգետիկ անվտանգության հարցեր։  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Զելենսկին հայտնել է Վուչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ Եվրոպայի բոլոր երկրները պետք է հնարավորինս արդյունավետ համագործակցեն միմյանց հետ՝ փոխադարձ հարգանքի և փոխշահավետ հարաբերությունների հիման վրա։ Զելենսկին ընդգծել է, որ կարևոր է, որպեսզի Եվրոպայի յուրաքանչյուր ժողովուրդ հստակ ազդանշան ստանա, որ ինքը պետք է Եվրոպային, և որ ոչ ոք չի կարող կորած լինել Եվրոպայի համար։

Զելենսկին նշել է, որ Վուչիչի հետ քննարկել են դիվանագիտական բոլոր հնարավորությունները, որոնք կարող են նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին։«Կարևոր է, որպեսզի ամբողջ աշխարհում մարդիկ իմանան, որ մենք արժանապատիվ խաղաղություն ենք ցանկանում, և որ յուրաքանչյուր հնարավորություն պետք է օգտագործվի հանուն խաղաղության և երաշխավորված անվտանգության»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նրա խոսքով՝ խաղաղության հասնելու համար պետք է օգտագործվեն Վաշինգտոնի, Պեկինի, Եվրոպայի մայրաքաղաքների, Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի գործընկերների, ինչպես նաև աշխարհի այն բոլոր մայրաքաղաքների հնարավորությունները, որոնք ազդեցություն ունեն համապատասխան գործընթացների վրա։ Զելենսկին հայտնել է, որ վերջին երկու օրերին Սերբիայի նախագահի հետ քննարկվել են նաև կոնկրետ քայլեր, որոնք կարող են ամրապնդել երկու երկրների ենթակառուցվածքները։

Խոսքը, մասնավորապես, նավահանգիստների և երկաթուղային ուղիների, ինչպես նաև տնտեսության զարգացման, Ուկրաինայի վերականգնման աշխատատեղերի մասին է։

«Մենք աշխատում ենք ամեն ինչ մինչև այս տարվա վերջ ավարտելու ուղղությամբ, որպեսզի պատրաստվենք առևտրային համաձայնագրի կնքմանը»,- նշել է նա։Ուկրաինայի նախագահն առանձին անդրադարձել է առաջիկա ձմռանը և Ուկրաինայի էներգետիկ ոլորտում առկա խնդիրներին։ Նրա խոսքով՝ ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում գրեթե չեն մնացել ամբողջական ջերմաէլեկտրակայաններ, իսկ հակառակորդը կենտրոնացած է մարդկանց կյանքը հնարավորինս դժվարացնելու վրա։

«Անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում, մարդկանց պետք է հնարավորություն տալ ապրելու, ուստի մեր էներգետիկ համագործակցությունը մեծ նշանակություն ունի»,- ասել է Զելենսկին։

Նա շնորհակալություն է հայտնել Սերբիայի նախագահին կառուցողական երկխոսության և Ուկրաինային տրամադրվող մարդասիրական աջակցության նոր փաթեթի համար, որը ներառում է առողջապահության և էներգետիկայի ոլորտները։

Զելենսկին նշել է, որ Վուչիչի հետ քննարկվել են նաև Սերբիայի հարաբերությունները Եվրամիության հետ։«Մենք ուրախ կլինենք, եթե Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության ճանապարհն արագանա։ Կարևոր է, որպեսզի Եվրոպայի յուրաքանչյուր ժողովուրդ հստակ ազդանշան ստանա, որ դա անհրաժեշտ է Եվրոպային»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Հետևեք մեզ՝ այստեղ

«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված