Սերժ Սարգսյանը 10 տարվա մեջ ի՞նչ պտի աներ, կախարդական փայտիկ ունե՞ր. Սեյրան Սարոյան
Բաց մի թողեք1in.am\ Պետական կառույցները կպարզեն, թե ով ա անարդար, հերը կանիծեն: Այս մասին, այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության, թե անարդարության դեմ պատերազմ պետք է հայտարարել:
Հարցին, թե ովքե՞ր են Հայաստանում անարդարություն սերմանում, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Դուք, բա ո՞վ: Չեղած տեղից բաներ կմոգոնեք, կխոսաք, էլ գող կատու, էլ քաչալ շուն, սկսում եք տուրուդմփոց, կռիվ, մուտիլովկա: Ես շատ գիտեմ, ես ոնց կարամ ասեմ՝ ով ա անարդար, ով արդար: Դրա համար կան հատուկ պետական կառույցներ, որոնք կպարզեն, թե ով ա անարդար, հերը կանիծեն»:
Հարցին, թե ինչպե՞ս է, որ մինչեւ հիմա Սերժ Սարգսյանին չի հաջողվել պարզել, թե ով է մեղավոր անարդարության համար եւ պատասխանատվության կանչել, Սարոյանը պատասխանել է. «Մենք ջահել պետություն ենք, Սերժ Սարգսյանը 10 տարվա մեջ ի՞նչ պտի աներ, կախարդական փայտիկ ունե՞ր, ի՞նչ ուներ էդ խեղճ մարդը»։
Դիտարկմանը, որ եթե Սերժ Սարգսյանը բարեփոխումներ չի անում, ինչո՞ւ իր տեղը չի զիջում ուրիշին, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Ո՞ւմն զիջի, դե մի հատ ցույց տուր կախարդական փայտիկով մարդու, մենք էլ զիջենք»։
Պետական կառույցները կպարզեն, թե ով ա անարդար, հերը կանիծեն: Այս մասին, այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության, թե անարդարության դեմ պատերազմ պետք է հայտարարել: Հարցին, թե ովքե՞ր են Հայաստանում անարդարություն սերմանում, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Դուք, բա ո՞վ: Չեղած տեղից բաներ կմոգոնեք, կխոսաք, էլ գող կատու, էլ քաչալ շուն, սկսում եք տուրուդմփոց, կռիվ, մուտիլովկա: Ես շատ գիտեմ, ես ոնց կարամ ասեմ՝ ով ա անարդար, ով արդար: Դրա համար կան հատուկ պետական կառույցներ, որոնք կպարզեն, թե ով ա անարդար, հերը կանիծեն»: Հարցին, թե ինչպե՞ս է, որ մինչեւ հիմա Սերժ Սարգսյանին չի հաջողվել պարզել, թե ով է մեղավոր անարդարության համար եւ պատասխանատվության կանչել, Սարոյանը պատասխանել է. «Մենք ջահել պետություն ենք, Սերժ Սարգսյանը 10 տարվա մեջ ի՞նչ պտի աներ, կախարդական փայտիկ ունե՞ր, ի՞նչ ուներ էդ խեղճ մարդը»։ Դիտարկմանը, որ եթե Սերժ Սարգսյանը բարեփոխումներ չի անում, ինչո՞ւ իր տեղը չի զիջում ուրիշին, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Ո՞ւմն զիջի, դե մի հատ ցույց տուր կախարդական փայտիկով մարդու, մենք էլ զիջենք»։