Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներում
Բաց մի թողեքՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում oգոստոսի 12-ին բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներում՝ մեկ գաղափարի շուրջ համախմբելով երիտասարդներին, երիտասարդական կազմակերպություններին և համայնքային կառույցներին։
Տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, օրվա ընթացքում կազմակերպվել են սպորտային տարբեր արշավներ և նախաձեռնություններ, թեմատիկ քննարկումներ ու պանելային հանդիպումներ, երիտասարդ ստեղծագործողների ձեռքի աշխատանքների և ստեղծագործությունների ցուցադրություններ, ինտելեկտուալ խաղ-վիկտորինաներ, ֆիլմերի դիտումներ, թատերական ներկայացումներ, համերգային երեկոներ և այլ միջոցառումներ։
«Նախաձեռնությունները հնարավորություն են տվել երիտասարդներին ոչ միայն հետաքրքիր և բովանդակալից օր անցկացնելու, այլև ներկայացնելու իրենց գաղափարներն ու ստեղծագործական ներուժը: Երիտասարդության միջազգային օրն այս տարի անցկացվում է «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ» կարգախոսով, որն ընդգծում է տարբեր համայնքներում և միջավայրերում ապրող երիտասարդներին միավորող ընդհանուր արժեքները, նպատակներն ու ապագայի նկատմամբ ձգտումները»,-տեղեկացրին ԿԳՄՍ-ից։
Հետևեք մեզ՝ այստեղ