Հայերեն

Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի շահագործումը հետաձգում է Անկարա՞ն. «Փաստ»

Աշխարհ

«Փաստ» օրաթերթը գրում է.
Տեղի ունեցավ այն, ինչը շատ փորձագետներ ենթադրում էին: Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի շահագործումը կրկին հետաձգվել է: Հաղորդվել է, որ նախագծին մասնակցող ներդրողները որոշել են նշանակել համակարգող խորհրդի նիստ, որպեսզի «անցկացնեն ընթացիկ վիճակի վերլուծություն և նշեն երկաթգծի շինարարության հետագա առաջընթացի ապահովման պլանները»:
Ի՞նչ է տեղի ունեցել: Բոլորովին վերջերս Թուրքիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչներն ասում էին, որ «աշխատանքները շարունակվում են, մարդիկ աշխատում են զօրուգիշեր, մեր տարածաշրջանի շուկաները երկաթգծի կարիք ունեն»: Իսկ Վրաստան այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրիմը հայտարարում էր, որ «Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը շահագործման կհանձնվի 2017 թ. առաջին կիսամյակում»: Հիմա թուրքական աղբյուրները նշում են, թե իբր հայտնվել են «շատ ազդեցիկ մարդիկ, ովքեր Անկարային խնդրել են անել ամեն ինչ, որպեսզի նախագիծը չիրականանա»: Ընդ որում, նշվում է, որ արդեն քանի տարի է՝ այդ ուժերին «հաջողվում է վիժեցնել շինարարության ավարտը և շահագործումը»:
Նախագծի աշխատանքն սկսվել է 2008 թ.: 2009–ին այն ընդհատվեց հայ–թուրքական բանակցությունների պատճառով և վերսկսվեց միայն 2010–ի մայիսին: Նախատեսվում էր շինարարությունն ավարտել 2011–ին, ապա ժամկետը հետաձգվեց մինչև 2014–ի ավարտը, այնուհետ՝ 2015–ից հետո:
Արդեն 2015–ի հոկտեմբերին հայտարարվեց, որ երկաթգիծը շահագործման կհանձնվի 2016–ի նոյեմբերին, իսկ արդեն այդ տարվա դեկտեմբերին նշվեց, որ շահագործումը նախատեսվում է այս տարվա հունիսի վերջին: Այս հետաձգումները հաստատում են արևմտյան ու ռուսական շատ փորձագետների այն վարկածը, որ այս նախագիծը կաթվածահար վիճակում է: Ժամանակ առ ժամանակ հետաձգման պատճառ է բերվում սակագնային քաղաքականությունը: Ասում են, որ տնտեսապես շահավետ այդ նախագիծը կարող է լինել միայն երկարաժամկետ հեռանկարում, իսկ հիմա դրանից տուժելու են վրացական նավահանգիստները և այլն: Կարծիք կա նաև, որ նախագծի հաջողությանը կարող է նպաստել Ադրբեջանի տարածքով Իրանից բեռների փոխադրումը:
Բայց քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը մեկ այլ տարբերակ էլ է առաջ քաշում: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծին Հայաստանը չի մասնակցում, իրադարձությունների ընթացքը կարող է հանգեցնել աշխարհաքաղաքական հակամարտության հետագա սրման ոչ միայն Երևանի ու Բաքվի միջև: Կարևոր նշանակություն է ձեռք բերում նաև լարվածության աճը Մերձավոր արևելքում, Թուրքիայում և մասնավորապես Թուրքիայի շուրջ»,– նշում է վերլուծաբանը: Իսկ փորձագետ Թոմաս դը Վաալն էլ համարում է, որ «ցանկացած հակամարտություն կարող է աղետալի լինել տարածաշրջանի համար, երբ որևէ մեկը փորձի չհաջողված բանակցությունների պատճառով առաջացած վակուումը լցնել տրանզիտային միջանցքներով»: «Ուստի հնարավոր է, որ չցանկանալով փչացնել իր համար այս պահին այդքան կարևոր դարձած Մոսկվայի հետ հարաբերությունները՝ Անկարան ինքն է հետաձգում Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի շահագործումը»,– կարծիք է հայտնում վերլուծաբանը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ ԿարապետյանIDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանԱնցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա ՍողոմոնյանԱյն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Հանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԳագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. ՉալաբյանԱռավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետ
Ամենադիտված