Գրան Պրիի երրորդ տուրում Լևոն Արոնյանը կխաղա Թեյմուր Ռադջաբովի հետ
ՍպորտՇվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սևերով հաղթել է ռուսաստանցի գրոսմայստեր Դմիտրի Յակովենկոյին:
ՀԵրկու տուրերից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով առաջատար է Թեյմուր Ռադջաբովը (Ադրբեջան): 1.5-ական միավոր վաստակել է միանգամից հինգ շախմատիստ, այդ թվում՝ Լևոն Արոնյանը:
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, այսօր Արոնյանը սպիտակներով կխաղա Ռադջաբովի հետ: