Հայերեն

Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռները

Աշխարհ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանից ընդդեմ Ադրբեջանի ներկայացված գանգատներից մինչ օրս 9-ն է բավարարել։ Վճիռներից 8-ը ուժի մեջ են մտել, սակայն Ադրբեջանը դրանցից ոչ մեկի պահանջը չի կատարել։ Այս մասին գրում է Հետքը։

««Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով 2015թ. հունիսի 16-ին կայացված վճիռը չի կատարվել, գործն ուժեղացված վերահսկողության ներքո է։ Չնայած վճռից երկար տարիներ են անցել, սակայն անհատական և ընդհանուր միջոցառումները դեռևս ամբողջությամբ չեն իրականացվել։ Չեն լուծվել գույքի կորստի համար արդյունավետ փոխհատուցման և դիմումատուի նախկին տան և գույքի նկատմամբ հասանելիություն ապահովելու հարցերը։

«Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճիռը կայացվել է 2020թ. մայիսի 26-ին։ Ադրբեջանի իշխանությունները ճանաչել էին դիմումատուների իրավունքների խախտումը և հավաստիացրել էին, որ կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նմանատիպ խախտումների կրկնությունը կանխելու համար։ Այնուամենայնիվ, որևէ գործողություն այս առնչությամբ չի կատարվել։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն (ՆԿ) 2025թ․-ի հունիսին կայացած 1531-րդ նիստում այս գործի քննարկման ժամանակ անհատական միջոցառումների վերաբերյալ միջանկյալ բանաձև է ընդունել։ ՆԿ-ն հայտնել է, որ չնայած Կոմիտեի բազմակի կոչերին, վճիռն ուժի մեջ մտնելուց չորս տարի անց Ադրբեջանի իշխանությունները դեռևս որևէ տեղեկատվություն չեն ներկայացրել, որը կվկայեր պահանջվող անհատական միջոցառումների ուղղությամբ շոշափելի առաջընթացի մասին։

ՆԿ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել առանց ձգձգելու կատարել դիմումատուների ներկայացուցիչներին շնորհված դատական և այլ ծախսերի վճարման անվերապահ պարտավորությունը։ Պահանջել էր առանց ուշացնելու հաստատել, որ նախագահի աշխատակազմի կայքում հրապարակված՝ հանցագործին ներում շնորհելուն և ազատ արձակելուն աջակցող նամակները հեռացվել են։ Ինչպես նաև ապահովել, որ նա որևէ պետական պաշտոն չզբաղեցնի։

ՆԿ-ն նշել է, որ ատելության հիմքով կատարված այդ հանցագործության հեղինակը ստացել էր արտոնություններ, որոնք, ըստ ամենայնի, ներպետական օրենսդրությամբ որևէ իրավական հիմք չունեին։ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել առանց հետաձգման պարզաբանել իրենց դիրքորոշումը նրան տրված «այլ արտոնությունների» վերաբերյալ։

«2026թ․-ի դրությամբ Ադրբեջանի կառավարությունը որևէ միջոցառում այս առումով չի ձեռնարկել, և ՆԿ-ին որևէ տեղեկատվություն չի տրամադրվել: Վերջին անգամ գործը քննարկվել է 2026թ․ մարտի 9-11-ը, 1553-րդ հանդիպման ընթացքում, որի ժամանակ քննադատվել է Ադրբեջանի շարունակական լռությունը, սակայն գործողությունների որևէ ծրագիր չի ներկայացվել»,- հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը»։

Հետևեք մեզ՝ այստեղ

ՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր
Ամենադիտված