Հայերեն

Օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊ

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունը ենթադրում է զգայուն մոտեցումներ և համալիր քայլերի իրականացում:

«Դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է իրավասու պետական մարմինների և բժշկական կազմակերպությունների կողմից ձեռնարկված քայլերը, այդ թվում՝ երեխայի պաշտպանության, բժշկական օգնության և աջակցության ապահովման ուղղությամբ։

Միաժամանակ, Պաշտպանը մտահոգիչ է համարում վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական մեդիայի հարթակներով երեխայի լուսանկարների և տեսանյութերի տարածումը, որոնք արվել են բուժօգնություն ստանալու ընթացքում։ Հետագայում այլ հրապարակմամբ հանրայնացվել է նաև երեխային տրված անունը, որի արդյունքում հանրությանը հասանելի են դարձել երեխային նույնականացնելու հնարավորություն տվող լրացուցիչ տվյալներ։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ հատկապես նման խոցելի իրավիճակում գտնվող երեխայի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման և տարածման յուրաքանչյուր դեպք պետք է գնահատվի երեխայի լավագույն շահի տեսանկյունից, իսկ հանրային նշանակություն ունեցող հարցերի լուսաբանման ընթացքում երեխայի լավագույն շահը պետք է ունենա առաջնահերթություն։

Պաշտպանը կարևոր է համարում նաև, որ երեխայի լուսանկարների և նրան նույնականացնող այլ տվյալների հրապարակման կամ տարածման դեպքում ապահովվի անձնական տվյալների մշակման համաչափության սկզբունքը՝ այդ գործընթացում գնահատելով ոչ միայն տեղեկատվության հրապարակման հանրային նշանակությունը, այլև դրա հնարավոր ազդեցությունը երեխայի հետագա կյանքի վրա: Այս հանգամանքն անհրաժեշտ է` նկատի ունենալով, որ նշված բոլոր տվյալները հնարավորություն են տալու ապագայում նույնականացնելու անձին և նրա խոցելի վիճակը։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ երեխայի վերաբերյալ տեղեկատվության տարածման հնարավոր հետևանքները պետք է դիտարկվեն ոչ միայն տվյալ պահին, այլև երեխայի հետագա կյանքի համատեքստում։

Այս տեսանկյունից Մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է երեխայի վերաբերյալ տեղեկատվություն տարածող բոլոր անձանց ցուցաբերել առավելագույն զգուշավորություն և զգայունություն՝ զերծ մնալով երեխայի լուսանկարների, տեսանյութերի, անվան և նրան նույնականացնող այլ տվյալների անհարկի հրապարակումից և հետագա տարածումից։

Ընդ որում, նշվածի առնչությամբ ՄԻՊ հաստատությունը համագործակցում է նաև Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հետ։ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է այն, որ համանման դիրքորոշում ունի նաև Գործակալությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարություն է տարածել օրեր առաջ Երևանում առանց ծնողական խնամքի հայտնաբերված նորածին երեխայի վերաբերյալ տարբեր հարթակներում տարածվող տեղեկատվության վերաբերյալ:

«Գործակալությունը բարձր է գնահատում երեխային անհրաժեշտ բուժօգնություն և խնամք տրամադրող մասնագետների ու իրավասու մարմինների աշխատանքը։ Միաժամանակ հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ դեպքի վերաբերյալ մի շարք հրապարակումներում տարածվել են երեխայի լուսանկարներն ու տեսանյութերը՝ առանց նրա դեմքն անճանաչելի դարձնելու, իսկ հետագայում հրապարակվել են նաև երեխային նույնականացնելու հնարավորություն տվող այլ տեղեկություններ։

Նորածնի հայտնաբերման պատմությունը հասկանալիորեն առաջացրել է հանրային մեծ հետաքրքրություն, իսկ դեպքի վերաբերյալ հանրությանը տեղեկացնելն ունի իրավաչափ նպատակ։ Սակայն հանրային հետաքրքրությունը և դեպքի լուսաբանման անհրաժեշտությունն ինքնին չեն վերացնում անձնական տվյալների պաշտպանության պահանջները։

Երեխայի լուսանկարը կամ տեսապատկերը անձնական տվյալ է, իսկ երեխայի վերաբերյալ տվյալներ մշակելիս անհրաժեշտ է ցուցաբերել առանձնահատուկ զգուշություն՝ առաջնորդվելով երեխայի լավագույն շահով և անձնական տվյալների մշակման համաչափության սկզբունքով։ Յուրաքանչյուր հրապարակող պետք է գնահատի՝ ինչ տվյալների հրապարակումն է իրականում անհրաժեշտ, ինչ ծավալով և որքան ժամանակով, և արդյոք նույն նպատակին հնարավոր չէ հասնել երեխայի իրավունքներին ավելի քիչ միջամտող եղանակով։

Գործակալությունը գտնում է, որ տվյալ դեպքում դեպքի էության, երեխայի վիճակի և նրա նկատմամբ իրականացվող խնամքի մասին հանրությանը հնարավոր է տեղեկացնել նաև առանց երեխայի դեմքը բաց ցուցադրելու կամ նրան նույնականացնելու հնարավորություն տվող այլ տվյալներ հրապարակելու։

Առանձնահատուկ ուշադրություն ենք հրավիրում լրատվամիջոցների, սոցիալական ցանցերում գործող էջերի և այլ անձանց կողմից երեխայի անձնական տվյալների հետագա տարածման վրա։

Երեխայի լուսանկարի, տեսանյութի կամ այլ անձնական տվյալի՝ պետական մարմնի, բուժհաստատության, լրատվամիջոցի կամ այլ աղբյուրի կողմից արդեն հրապարակված լինելը չի նշանակում, որ այն կարող է ազատ և անսահմանափակ կերպով վերարտադրվել և տարածվել։ Յուրաքանչյուր հետագա հրապարակում անձնական տվյալների մշակման առանձին գործողություն է, և սկզբնաղբյուրում տվյալն արդեն հրապարակված լինելը հետագա տարածողին չի ազատում դրա անհրաժեշտությունն ու համաչափությունն ինքնուրույն գնահատելուց։

Նույն զգուշավորությունն անհրաժեշտ է երեխայի ծնողների, ծագման և ընտանեկան հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ որոնելիս և հրապարակելիս։ Նման լրացուցիչ տվյալները կարող են հետագայում նպաստել երեխայի նույնականացմանը և առնչվել նրա մասնավոր ու ընտանեկան կյանքի, իսկ համապատասխան դեպքում՝ նաև որդեգրման գաղտնիության պահպանմանը։

Պետք է նաև նկատի ունենալ, որ թվային միջավայրում հրապարակված տեղեկությունները կարող են պահպանվել և վերարտադրվել տարիներ շարունակ։ Երեխայի ներկայիս խոցելի իրավիճակը չպետք է ստեղծի մշտապես հասանելի թվային հետք, որի միջոցով տարիներ անց հնարավոր կլինի նույնականացնել նրան և կապել կյանքի առաջին օրերի խիստ անձնական հանգամանքների հետ։

Ուստի Գործակալությունը հորդորում է լրատվամիջոցներին, սոցիալական ցանցերում գործող էջերին և այլ անձանց ձեռնպահ մնալ երեխայի դեմքը բաց ցուցադրող լուսանկարների ու տեսանյութերի և այլ անհարկի նույնականացնող տվյալների հետագա տարածումից։ Արդեն հրապարակված նյութերի դեպքում հորդորում ենք անճանաչելի դարձնել երեխայի դեմքը և հեռացնել այն տվյալները, որոնց հրապարակումն անհրաժեշտ չէ հանրությանը դեպքի մասին տեղեկացնելու համար։

Երեխայի լավագույն շահը պետք է առաջնային լինի նրա անձնական տվյալների ինչպես սկզբնական հրապարակման, այնպես էլ յուրաքանչյուր հետագա տարածման ժամանակ։

Նշված հարցի առնչությամբ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը համագործակցում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ և ողջունում է Պաշտպանի կողմից արտահայտված համանման դիրքորոշումը՝ երեխայի լավագույն շահի և նրա անձնական տվյալների պաշտպանության առաջնահերթության վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 20:43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13-րդ շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։ Նորածինն անմիջապես տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։ Կազմակերպվել էր մարմնի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում, շնչառության օժանդակություն, նշանակվել էին համապատասխան հետազոտություններ և բուժում։ Բժիշկներին հաջողվել էր կայունացնել երեխայի վիճակը:

Հետևեք մեզ՝ այստեղ

Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն Մանվելյան
Ամենադիտված