Չելսին Խամեսի և Մորատայի համար 132 մլն ֆունտ կառաջարկի Ռեալին
Սպորտ«Չելսին» նախատեսում է տրանսֆերային առաջարկ անել Մադրիդի «Ռեալին» միանգամից երկու ֆուտբոլիստների` Ալվարո Մորատայի և Խամես Ռոդրիգեսի համար:
Այս մասին հայտնում է «Diario Gol»-ը:
Երկու տրանսֆերների արժեքը կարող է 132 մլն ֆունտ կազմել:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կծախսի այն գումարները, որոնք ավելի վաղ նախատեսվում էր օգտագործել «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուի համար: Բելգիացին, հիշեցնենք, կհամալրի «Մանչեսթեր Յունայթեդի» շարքերը: