Սաուդյան Արաբիան իր քաղաքացիներին հորդորում է հանգստի չմեկնել Ադրբեջան
ԱշխարհԱդրբեջանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է խուսափել հանգստի նպատակով Ադրբեջան մեկնելուց: Այս մասին հաղորդում են սաուդական լրատվամիջոցները:
Դեսպանությունն այս ամենը պայմանավորում է նրանով, որ ադրբեջանական տուրիստական ընկերությունները պատշաճ չեն իրականացնում իրենց գործունեությունը և հաճախ, անգամ, իրենց ընկերության միջոցով երկիր ժամանող արտասահմանցիներին չեն դիմավորում ու տեղավորում են շատ ավելի ցածրաստիճան հյուրանոցներում, քան զբոսաշրջիները վճարում են: Այս մասին հայտարարությունը սաուդական դեսպանատունը տարածել է՝ հաշվի առնելով վերջին շրջանում արաբ զբոսաշրջիկների կողմից իրենց ուղարկված բողոքները: