ՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասին
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է, որ օգոստոսի 18-ին Գազայի հատվածի հյուսիսում՝ աշ-Շատի փախստականների ճամբարի շրջանում, հասցված հարվածի հետևանքով ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի «Բեյթ Լահիա» գումարտակի «Նուխբա» հատուկ ստորաբաժանման վաշտի հրամանատարին և երեք դասակի հրամանատարների։
«Աշ-Շատիի շրջանում հասցված հարվածի հետևանքով ՑԱՀԱԼ-ը ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի «Նուխբա»-ի վաշտի հրամանատարին և երեք դասակի հրամանատարների»,- ասվում է հաղորդագրությունում։
Ըստ ՑԱՀԱԼ-ի՝ հարվածի հետևանքով սպանվել են «Նուխբա»-ի վաշտի հրամանատար Մուհամմեդ Համդի Ահմադ Ալ-Մասրին, ինչպես նաև «Նուխբա»-ի դասակի հրամանատարներ Մուհամմեդ Աթթարը, Մուհամմեդ Ֆաթհի Հուսեյն Նասիրն ու Սամեդ Սամիր Հարբ Աբու Հաբալը։ Վերջինս, ըստ իսրայելական կողմի, 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ներթափանցել էր Իսրայելի տարածք։
Իսրայելի բանակը նշել է, որ հարվածից առաջ միջոցներ են ձեռնարկվել քաղաքացիական բնակչությանը հասցվող վնասը նվազագույնի հասցնելու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ