Կոնտեն կարծում է, որ Լուկակուն դավաճանել է իրեն՝ տեղափոխվելով Մանչեսթեր Յունայթեդ
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հիասթափված է «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու որոշումից,- տեղեկացնում է «The Times»-ը:
«Ազնվականները» 75 մլն եվրոյանոց առաջարկ են կատարել «Էվերթոնին», սակայն Լուկակուն և իր գործակալ Մինո Ռայոլան նախընտրել են «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու տարբերակը:
Այս ամառ Կոնտեն մի քանի անգամ զրուցել է ֆուտբոլիստի հետ: Մարզիչը վստահ է եղել, որ հարձակվողը մտադիր է վերադառնալ «Չելսի»:
Լուկակուի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը Կոնտեն դավաճանություն է անվանել: