Ոստիկանությանը հաջողվել է վերականգնել կարգուկանոնը Համբուրգի փողոցներում
ԱշխարհՀամբուրգի ոստիկանությունը հայտարարել է, որ շաբաթ առավոտի դրությամբ իրավիճակը քաղաքում կարգավորվել է, ողջ գիշեր շարունակվող անկարգություններն ու ցույցերը դադարել են:
Ինչպես փոխանցում է BBC-ն, ոստիկանությունն ականատեսներին խնդրել է հատուկ պորտալում հրապարակել ցույցերի լուսանկարներն և տեսանյութերը, որպեսզի օրինապահները կարողանան ճանաչել իրավախախտներին:
Դեռևս գիշերը հաղորդվում էր 102 ցուցարարի ձերբակության, ինչպես նաև 197 տուժած ոստիկանի մասին: Ոստիկանության մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ ցուցարարները զինված են եղել մասնավորապես «Մոլոտովի կոկտեյլներով», քարերով և շշերով: Ցուցարարներից ոմանք անկարգություններ են հրահրել քաղաքում:
Ոստիկանությունն իր հերթին ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-8-ին Համբուրգում անցկացվում է «Մեծ քսանյակի» երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որի դեմ հազարավոր մարդիկ են բողոքի դուրս եկել: