Գիտնականները պարզել են աշխարհի ամենավտանգավոր մթերքը
LifeԱմերիկացի հետազոտողները եկել են եզրակացության, որ աշխարհում ամենավտանգավոր մթերքը գազավորված դիետիկ ընպելիքներն են՝ 0% շաքար կամ շաքարի փոխարինողներ մակնանշմամբ:
Գիտնականները նշում են, որ այդ խմիչքները տարածված են ողջ աշխարհում, իսկ որոշ երկրներում դրանք անգամ համարվում են օգտակար, սակայն դա այդպես չէ:
Մասնագետների խոսքով՝ օրական խմված մեկ շիշ դիետիկ գազավորված ընպելիքը բարձրացնում է թուլամտության, իսկ արդյունքում՝ ինսուլտի զարգացման հավանականությունը:
Ըստ բժիշկների հրապարակած տվյալների՝ այն մարդկանց մոտ, ովքեր ամեն օր խմում են քաղցր գազավորված խմիչք, մոտ երեք անգամ բարձր է ինսուլտի, իսկ 2,9 անգամ՝ թուլամտության զարգացման հավանականությունը: