Հայերեն


Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցը

Աշխարհ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թուրքիայի հայկական հիմնադրամների՝ վաքըֆների միությունն օգոստոսի 24-ին խորհրդակցություն է անցկացրել երկրի կրթության նախարարության վերջին որոշման վերաբերյալ, որով Ստամբուլի հայկական վարժարաններում այսուհետ արգելվելու է հայաստանցի երեխաների կրթություն ստանալու իրավունքը։

Ինչպես հաղորդում է  Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը, խորհրդակցությանը մասնակցել են Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից ընտրված հայազգի պատգամավոր Սևան Սըվաջըօղլուն, վաքըֆների միության և Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցի ատենապետ Պետրոս Շիրինօղլուն, հայկական վարժարանների տնօրեններ և ներկայացուցիչներ։

Շուրջ տասը տարի հայաստանցի երեխաներին, ում ծնողները Թուրքիայում ունեն աշխատանքի կամ բնակության իրավունք, թուրքական իշխանությունները «հյուր-աշակերտի» կարգավիճակով թույլատրում էին կրթություն ստանալ Ստամբուլի հայկական դպրոցներում։ Այստեղ երեխաները, թուրքահայ երեխաների հետ կողք կողքի, մասնակցում էին բոլոր դասընթացներին, հանձնում էին քննություններ, սակայն պաշտոնական ավարտական վկայական չէին ստանում։ Փոխարենը, նրանց էր հանձնվում ավարտական գնահատականները պարունակող փաստաթուղթ։

Սակայն Թուրքիայի կրթության նախարարության տեսուչները օրերս տեղեկացրել են հայկական դպրոցներին, որ նրանց հարկի տակ հայաստանցի երեխաներն այլևս չեն կարող շարունակել ուսումը։ Փոխարենը, նոր որոշման համաձայն՝ այդ երեխաները պետք է կրթություն ստանան թուրքական պետական դպրոցներում։

Սըվաջըօղլուն և Շիրինօղլուն օգոստոսի 24-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտնել են, որ ներկայիս իրադրությունն առաջացել է մի շարք թյուրիմացությունների հետևանքով։ Մասնավորապես նշվել է, որ տարբեր անգամներ համայնքի տարբեր պատասխանատուների կողմից «հյուր-աշակերտների» թվի վերաբերյալ ներկայացվել են տարբեր, իրար հակասող տվյալներ։ «Ժողովի ընթացքում նշվել է, որ սա այդքան էլ խնդրահարույց ու բարդ գործընթաց չէ, և լավատեսություն կա խնդրի լուծման ուղղությամբ»,- փոխանցում է «Ժամանակ» օրաթերթը։

Հանդիպմանը Սըվաջըօղլուն հայտնել է նաև, որ Թուրքիայի հայկական վարժարանների ներկայացուցիչները սեպտեմբերի 28-ին կհանդիպեն Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլի հետ։ Հանդիպման օրակարգում է լինելու համայնքային վարժարանների շենքերի՝ երկրաշարժերի դեմ ամրակայման և դիմադրունակության բարձրացման խնդիրը։

«Համայնքային շրջանակները երկար ժամանակ է, ինչ մտահոգ են Թուրքիայի հայկական վարժարանների շենքերի ամրության հարցով։ Մասնագիտական տեղեկագրերը ցույց են տալիս, որ դրանց վիճակն այդքան էլ լավ չէ։ Ուստի ակնկալվում է պետության աջակցությունն այդ շենքերի ամրացման հարցում»,- գրում է օրաթերթը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Իսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանՄեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԵթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանԱրևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Այս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՓաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՇարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժըՄարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԻշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Անցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականներըՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ ԿարապետյանԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԶինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է
Ամենադիտված