Խամեսը մտադիր է լքել Ռեալն առաջիկա երկու օրերի ընթացքում
ՍպորտՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մտադիր է լքել «արքայական ակումբը» առաջիկա երկու օրերի ընթացքում,- գրում է «AS»-ը:
Այսպիսի կտրուկ որոշում է կայացվել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել Դանի Սեբալյոսի տրանսֆերը ձեռք բերելու մասին:
Կիսապաշտպանը ցանկանում է 48 ժամվա ընթացքում փոխել ակումբային գրանցումը՝ ԱՄՆ-ում կայանալիք ուսումնամարզական հավաքին չմասնակցելու համար:
Խամեսի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն, «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Սակայն դեռ ոչ մի ակումբ պատրաստ չէ Խամեսի տրանսֆերի դիմաց «Ռեալին» վճարել 70 մլն եվրո:
Կողմերի միջև կնքված պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2020 թվականը: Ավարտված մրցաշրջանում կոլումբացին մասնակցել է 33 հանդիպման, դարձել 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: