Վթար Մյասնիկյան պողոտայում. վարորդին հիվանդանոց են տեղափոխել
ՀասարակությունԵրեւանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, ՃՏՊ է տեղի ունեցել: Ահազանգը ստացվել է հուլիսի 8-ին ժամը 19:17-ին: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 43/10 շենքի մոտակայքում բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 01 OD 110 (վարորդ՝ 1993 թվականին ծնված Ա.Ա.), «Hyundai Sonata» մակնիշի 71 TO 111 (վարորդ՝ 1989 թվականին ծնված Ա. Թ.) եւ «Mersedes C» մակնիշի 88 TT 018 (վարորդ՝ Հ.Մ.) պետհամարնիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: