Մեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմ
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության աշխատողները գործադուլի են դուրս եկել՝ պահանջելով երաշխիքներ, որ գերատեսչության վերակառուցումը չի հանգեցնի կրճատումների: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Դիվանագետները պիկետ են կազմակերպել Լոնդոնում նախարարության շենքի մուտքի մոտ՝ իրենց հետ բերելով «Ոչ պարտադիր կրճատումներին» կարգախոսով ցուցապաստառներ: Նրանք նաև պարզել են «Պաշտպանեք աշխատատեղերը և պետական ծառայությունը» գրությամբ պաստառ:
Գործադուլավորներն իշխանություններին կոչ են արել ապահովել արտաքին քաղաքական գերատեսչության «արդար, բացահայտ և հարգալից վերակառուցման գործընթաց», որը նախատեսվում է ավարտել մինչև 2030 թվականը:
Գործադուլը կազմակերպվել է Պետական և առևտրային ծառայությունների արհմիության (Public and Commercial Services Union, PCS) կողմից, որը միավորում է մոտ 200 000 պետական ծառայողների և մասնավոր ընկերությունների անձնակազմի, որոնք աշխատում են պետական պայմանագրերով։
Բողոքի ակցիային մասնակցել են տասնյակ մարդիկ, որոնք հրաժարվել են աշխատել ժամը 8:00-10:00-ն ընկած ժամանակահատվածում։ Զուգահեռաբար գործադուլ է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության տարածաշրջանային գրասենյակում, որը գտնվում է Շոտլանդիայի Իսթ Քիլբրայդ քաղաքում:
Հետևեք մեզ՝ այստեղ