Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել է
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայում Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել։ Ենթադրվում է, որ վարակը փոխանցել են մոծակները, որոնք օդանավակայան են ներթափանցել ինքնաթիռի բեռնախցիկից։ Վարակվածներից մեկը մահացել է։ Բոլոր տուժած աշխատակիցները բժշկական օգնություն են ստանում։
Մոծակներին բռնել են հատուկ թակարդների միջոցով և ուղարկել լաբորատորիա՝ հետազոտության։ Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով՝ հուլիս և օգոստոս ամիսներին Ռեյն-Մայն շրջանում մալարիայի մի քանի դեպք է գրանցվել։ Դրանք, ըստ նախնական գնահատականի, կապված են եղել Ֆրանկֆուրտի օդանավակայանում մարդկանց աշխատանքի հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ