Մահացել է դերասան Թիմ Քարրին
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մահացել է դերասան Թիմ Քարրին․ նա 80 տարեկան էր:
TMZ-ի հաղորդմամբ՝ դերասանը ավելի քան տասը տարի տառապել է առողջական լուրջ խնդիրներից։
Թիմ Քարրին նկարահանվել է ավելի քան 200 ֆիլմերում։ Նրա հայտնի աշխատանքներից են «Այն», «Տանը մենակ 2» և «Ռոքի Հորրորի սարսափների շոուն» ֆիլմերը։
Անցյալ տարի դերասանը հրապարակել էր իր հուշերը, որոնցում մանրամասներ էր ներկայացրել տեղի ունեցածի մասին։ Պարզվել է, որ Թիմ Քարրին գլխուղեղի լուրջ վիրահատության է ենթարկվել։
«Պարզվել է, որ ուղեղս այնքան էր բորբոքվել կամ արյունով լցվել, որ ստիպված էին հեռացնել գանգիս մի հատվածը և տեղադրել այն որովայնի խոռոչում՝ ուղեղս և, հետևաբար, ինձ փրկելու համար։ Բարեբախտաբար, վիրահատությունը հաջող է անցել։ Թեև հաջողության որևէ երաշխիք չկար», — գրել էր նա։
Հետևեք մեզ՝ այստեղ