Թուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանը
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի կառավարությունը 2,4 մլն դոլար արժողությամբ մեկ տարվա պայմանագիր է կնքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ սերտ կապեր ունեցող ամերիկյան Ballard Partners լոբբիստական ընկերության հետ, հայտնում է Middle East Eye-ը։
Պայմանագիրը Թուրքիայի պաշտպանության նախարարության հետ ստորագրվել է օգոստոսի 8-ին։ Ballard Partners-ը պարտավորվել է ԱՄՆ դաշնային կառավարության հետ հարաբերությունների, ռազմավարական խորհրդատվության և լոբբիստական գործունեության ծառայություններ մատուցել, ինչպես նաև իր պատվիրատուին տեղեկացնել Կոնգրեսում տեղի ունեցող զարգացումների և ԱՄՆ քաղաքականության մասին։
Նշելով, որ պայմանագրի հիմնական պատվիրատուն Թուրքիայի պաշտպանության նախարարությունն է՝ պարբերականը գրում է, որ Անկարան ձգտում է վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին, որից Թուրքիան հեռացվել էր 2019 թվականին՝ ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու պատճառով։
Հետևեք մեզ՝ այստեղ