Հայերեն


Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ ժամանակին, կոնկրետ 2018-ին հանրայնացվեց ԱԱԾ տնօրենի ու Փաշինյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը, դա ավելին էր, քան՝ սենսացիան:

Հիշեցնենք. գաղտնալսված խոսակցությունը ի մասնավորի վերաբերում էր ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելուն: Զրույցի բովանդակությունից ակնհայտ էր, որ անձամբ Նիկոլ Փաշինյանը, զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը, մեծապես հետաքրքրված էր և գործնականում հրահանգել էր կալանավորել Ռոբերտ Քոչարյանին:

Ու, չնայած այն հանգամանքին, որ մեծ հաշվով, բոլորն էլ գիտեին՝ դա Նիկոլ Փաշինյանի հրահանգով է արվում, այդ հրահանգավորման հրապարակայնացումը հասարակական, քաղաքական ու լրատվական դաշտերում պայթած ռումբի տպավորություն թողեց:

Անցավ ընդամենը մի քանի տարի, և փաստորեն փոխվեցին ընկալումներն ու մոտեցումները: Հիմա արդեն ո՛չ նման գաղտնալսումների կարիք կա, ո՛չ էլ, առավել ևս, դրանց արտահոսքի: Ամեն ինչ արդեն լրիվ բացահայտ է արվում, այդ թվում՝ ԱԺ ամբիոնից, երբ Նիկոլ Փաշինյանը հրահանգներ է տալիս, կարգադրում, թե իրավապահ կառույցներն ու դատավորներն ինչ անեն, ում բռնեն, ինչ մեղադրանքով, ում կալանավորեն: Ճիշտ է, ինքն ասում է, հրահանգը տրվել է Հանրապետության հրապարակում 2026 թվականի հունիսի 5-ին, այսինքն՝ ԱԺ-ում պարզապես կրկնել է հրահանգը, բայց դրանից էությունը չի փոխվում: Փաստը մնում է փաստ. ինքն էլ է խոստովանում, որ ուղիղ հրահանգն է տվել:

Մյուս կողմից՝ այս հակաիրավական «վակխանալիայի» շրջածիրում հանրային առումով ամենից տխուրն ու սարսափելին այն է նաև, որ այլևս այդ ամենը որպես նորմ է ընկալվում, սովորական մի բան:

Իբր, հենց այդպես էլ պիտի լիներ: Մինչդեռ, սա արդեն, ինքնին, ոչ միայն դատաիրավական համակարգի գործառութային իմաստազրկման, այլև պետության կազմաքանդման ծրագիր կամ ընթացք է:

Հիշեցնենք. ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն, «Հայաստանի Հանրապետությունն... իրավական պետություն է»: Հա, ու դա անփոփոխելի հոդված է: Սահմանադրության հոդվածն անփոփոխելի է, բայց այ, «իրավական պետության» առումով լրջագույն ու փաստացի սպառնալիքներ կան, որոնց ազդակները գալիս են ուղղակիորեն գործադիր իշխանությունից:

Երկրորդը, ինչը միանգամից ուշադրություն է գրավում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա զավակների դեմ հետապնդումների նոր ալիքի հետ կապված, այն է, որ ամեն անգամ, երբ նախագահ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդումները սաստկանում են, դրան հաջորդում են Հայաստանի ու հայության համար ճակատագրական, կորստաբեր գործընթացներ, հասկանալի է՝ փաշինյանական իշխանության կատարած քայլերի հետևանքով: Ու ոչ միայն նախագահ Քոչարյանի: Այլ նկատելի գործիչների հետ կապված ևս: Առհասարակ, լայնածավալ ռեպրեսիաները հաճախ նախորդում են այս կամ այն ճակատագրական ու, ցավոք, արդեն հերթական ցնցմանը:

Ճիշտ է, Փաշինյանն արդեն տվել է Տիգրանաշենը ու ոչ միայն Տիգրանաշենը հանձնելու նախազդը, բայց դատելով Ռոբերտ Քոչարյանի դեմ այս անգամվա հարձակման լայնածավալ բնույթից, մտավախություն է ծագում, որ սպասվում են շատ ու շատ ավելի մեծ կորուստներ, քան պարզապես հանգուցային կետում գտնվող մեկ բնակավայրի ու դրանով անցնող ռազմավարական ճանապարհների հանձնումն է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումներըԱԳՆ-ում պիտի լինի պաշտոնյա, որը կզբաղվի հենց առևտրի հարցով և կներկայացնի՝ ինչ արդյունքի է հասել․ ԱբրահամյանԱղքատությունը նախորդ ծրագրով պետք է դառնար 13%․ սակայն այն հիմա 20% է․ ԱբրահամյանԵթե անգամ ԱԳՆ-ի մեջ առևտրի կոմպոնենտը կա, անվան մեջ մտցնելը հեչ լավ բան չի. ՎարդևանյանՄենք ունենք խախտման փաստ. Արամ ՎարդևանյանԵթե ձերը Բարեկեցության նախարարություն է, ապա աղքատությունը պետք է առանվազն 2 տոկոսով նվազեր Կներեք էլի, ասենք՝ ԱԳՆ և «կակոյ նիբուդ» առևտուր՝ հնչողություն չկա. Մամիկոն Ասլանյանը՝ Գալյանին Վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը․ ոլորտը 15% անկում է գրանցել. Հարություն ՄնացականյանՎարդան Ջհանյանը հանդիպել է մետալուրգիական ընկերությունների ղեկավարների հետՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի. Արեգա ՀովսեփյանԵպիսկոպոսին կարգալույծ անելը եկեղեցական կանոնական ակտ է, դա չի կարող համարվել քրեական արարք. Մենուա ՍողոմոնյանՀետաքրքիր կլինի իմանալ պետական բյուջեից արված «անօրինական ծախսերի» ընդհանուր չափը. Աննա ԿոստանյանԽաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այն պիտի հիմնված լինի գործուն երաշխիքների վրա. Անուշ ՄիրզոյանԱդրբեջանի իշխանությունները բոլոր հնարավոր ճանապարհներով առաջ են քաշում Արևմտյան Ադրբեջանի թեզը. Արեգ ՍավգուլյանԱյսօրվա քաղհասարակությունը, ցավոք, միայն ծառայություններ է մատուցում. Անահիտ ԱդամյանՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանՈրպեսզի իմ տնից Վանաձորի չեղած հատակագիծը չգտնեն ու դատեն, արդարադատությունը պետք է լինի. Ասլանյան Քաղաքականությունն անձնական հաշիվներ պարզելու հարթակ չէ. սա ինձ համար կարմիր գիծ է. Իրինա Յոլյան Ձեր իշխանության օրոք՝ 2018-2025 թթ. ոչ մարտական պայմաններում 427 զինվոր է մահացել. Անուշ Միրզոյան Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիրՁեր ցուցամատը ձեզ պահեք, Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը նվեր արեցիք՝ բանտարկեցիք Արցախի նախագահին. Էդգար Ղազարյան Հետապնդումներով ու ապօրինություններով Ալիևի ծրագրերը չեք իրականացնելու․ դրա համար ենք մենք այստեղ. Էդգար ՂազարյանՄեր հազարամյա պատմության մեջ որևէ իշխանություն կաթողիկոսին չի դատել. Մենուա ՍողոմոնյանՈրքա՞ն են արևային վահանակները ծառայում, հաճա՞խ են դրանք փչանում, և ի՞նչ անել դրանց հետ հետո Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք ՉալաբյանUcom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը Կոնվերս Բանկի դրամային պարտատոմսերը տեղաբաշխվեցին ընդամենը 55 րոպեումՓաշինյանը իրավապահներին արդեն ութ տարի է՝ ուղիղ ցուցում է տալիս, երեկ հերթական դեպքին ականատես եղանք. Մարիաննա Ղահրամանյան Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ» «Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ» Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ» Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ» Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ» Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ» Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան ԱբրահամյանApple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավեր
Ամենադիտված