Ռեշֆորդ. Շատերը պարզապես երազում են այն ամենի մասին, ինչին հասել է Ռունին
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հրաժեշտ է տվել թիմակից Ուեյն Ռունիին, որը տեղափոխվել է «Էվերթոն».
«Հրաշալի ֆուտբոլիստ և մարդ: Շատերը միայն երազել կարող են այն ամենի մասին, ինչին նա հասել է: Ամենայն բարիք եմ մաղթում, Ուեյն Ռունի»,- գրել է Ռեշֆորդը «Թվիթերի» իր միկրոբլոգում:
Հիշեցնենք` 31-ամյա Ռունին ՄՅՈւ-ում 13 մրցաշրջան անցկացնելուց հետո վերադարձել է «Էվերթոն» և 2 տարվա պայմանագիր է կնքել Լիվերպուլը ներկայացնող ակումբի հետ: