Ազգային ժողովում արտակարգ իրավիճակ է
ՀասարակությունԱզգային ժողովն աշխատում է արտակարգ իրավիճակի պայմաններում: Շենքում առավոտվանից ջուր չկա: Եվ խնդիրը բոլորովին էլ պլանային անջատումը չէ: Վթարի հետևանքով ջրազրկվել է խորհրդարանի ողջ շենքը: Վթարային ծառայությունն ախատում է ԱԺ տարածքում, բայց թե երբ կվերականգնվի ջրամատակարարումը, պարզ չէ:
ԱԺ աշխատակիցների մի մասն այժմ զբաղված է ջուր ներկրելով: Սակայն, հաշվի առնելով, որ շենքը բավականին մեծ է, սանհանգույցները` շատ, ապա չի բացառվում, որ շուտով գարշահոտությունը սկսի տարածվել:
Աշխատակիցներից ոմանք դժգոհում են, որ այս իրավիճակում գոնե պետք է դադարեցվեր ԱԺ արտահերթ նիստը, որպեսզի հնարավորինս քիչ մարդ մնար շենքում և կարելի լիներ «յոլա գնալ» ջրի սուղ պաշարներով: