Հայերեն


Իյա, իրո՞ք

Քաղաքականություն

«Չորրորդ իշխանությունն» անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին, որը ներկայացնում ենք ստորև․

«Եվ այսպես` Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին ու անդրադարձել ղարաբաղյան հակամարտությանը, տարածաշրջանային զարգացումներին, ներքաղաքական իրավիճակին եւ այլն։ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցները, որպես կանոն, հասարակական լայն արձագանք են ստանում, ընդ որում կարծիք հայտնողների առնվազն 90 տոկոսը նախապես նայում է շուրջը` համոզվելու համար, որ մոտակայքում կանայք եւ երեխաներ չկան, բայց մենք կփորձենք ավելի լրջորեն անդրադառնալ հարցազրույցում արտահայտված մտքերին։

Եվ այսպես` Ռոբերտ Քոչարյանն արձանագրում է, որ այսօր մենք ականատես ենք լինում մի շարք անբարենպաստ գործոնների կուտակման. Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին, ռազմական հավասարակշռությունը խախտված է, Հայաստանը դուրս է մղվում տարածաշրջանային համագործակցության նոր ֆորմատներից (օրինակ` «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը շրջանցում է Հայաստանը) եւ այլն։ Քոչարյանն ամեն ինչ ճիշտ է ասում։ Միայն թե` «համագործակցության տարածաշրջանային ֆորմատներից դուրս մնալը» կարծես թե վաղուց է սկսվել։ Ի դեպ` պատահաբար չե՞ք հիշում, թե Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու կառուցման համաձայնագիրը ստորագրելուց հետո ով հեռուստաեթերից արհամարհանքով քմծիծաղ տվեց, թե «եթե համաձայնագիրը ստորագրվում է, դա դեռ չի նշանակում, թե երկաթուղին կկառուցվի»։ Ուզում եք` հավատացեք, ուզում եք` ոչ, բայց նույն Ռոբերտ Քոչարյանն էր։ Ու հենց նա էր օրումեջ հայտարարում, թե Հայաստանը դեռ հարյուր տարի էլ կզարգանա շրջափակման պայմաններում։ Ինչ վերաբերում է ռազմական հավասարակշռության խախտմանը, ապա Ադրբեջանը կարծես թե 3-4 միլիարդ դոլարի ժամանակակից սպառազինություն է գնել, իսկ Հայաստանն անգամ 200 միլիոն դոլար չունի։ Ի դեպ` չե՞ք հիշում, թե միջազգային հեղինակավոր կազմակերպություններն ում մասին էին գրել, թե 3-4 միլիարդ դոլարի անձնական հարստություն է կուտակել։ Ճիշտ է, Ռոբերտ Քոչարյանի։ Բայց կարող եք չկասկածել` այդ գումարի մի մասով նա ժամանակակից սպառազինություն է ձեռք բերել։ Բա հո Տանզանիայի առյուծների վրա «բերդանկայով» չէ՞ր կրակում։

Անցնենք առաջ։ Ինչպես ինքն է հարցազրույցում ասում, «հիմա` բանակցային գործընթացի վերաբերյալ»։ Բանից պարզվում է` Հայաստանը միայն մի անգամ էր «հայ-հայ ա» կարգավորման փաստաթուղթ ստորագրում (Քի Ուեսթում), այն էլ` Ադրբեջանը վերջին պահին հրաժարվեց։ Եվ Ռոբերտ Քոչարյանն իսկույն էլ խոստովանում է, որ այդ փաստաթղթով նախատեսվում էր ազատագրված տարածքների վերադարձ։ Պո՞ւյ։ Իսկ մեզ թվում էր, թե գործ ունենք անզիջում վոյինի հետ, որի համար թեկուզ մի թիզ հող զիջելը դավաճանություն է։ Ու միայն հիմա է պարզվում, որ «վոյինը» նաղդ զիջել էր տարածքները, պարզապես ադրբեջանցիներն ավելին էին ուզում։ Եվ, ի դեպ, ինքն էր դրանով զբաղվում, որովհետեւ ինչ-որ մեկը չարամտորեն Ղարաբաղը դուրս էր թողել բանակցային գործընթացից։ Պատահաբար չե՞ք հիշում, թե ով էր։

Ինչեւէ։ Ռոբերտ Քոչարյանը նույն հարցազրույցում Հայաստանում ներքաղաքական իրավիճակին ու «Սասնա ծռեր» խմբավորման գործողություններին էլ է անդրադառնում։ Եվ կարծիք է հայտնում, որ դա դեղին քարտ էր իշխանություններին ու քաղաքական համակարգին, որ երկրին պետք են արմատական ռեֆորմներ, «մարդիկ պետք է քաղաքական մրցակցություն տեսնեն երկրում» եւ այլն։ Ինչպես նրա իրավահաջորդը կասեր` «իյա, իրո՞ք»։ 2008թ. փետրվարին մարդիկ փորձեցին «քաղաքական մրցակցություն տեսնել», բայց փոխարենը տեսան ուղիղ նշանառությամբ մարդկանց վրա կրակող ուժայիններ եւ անհայտ ծագման բաշիբոզուկներ։ Սեփական ժողովրդին արյան մեջ խեղդելու համար նույնիսկ հատուկ շտաբ էր ստեղծվել, զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ սահմանամերձ շրջաններից Երեւան էին բերվել եւ այլն։ Ի դեպ` պատահաբար չե՞ք հիշում, թե այդ օրերին ո՞վ էր Հայաստանի նախագահն ու գերագույն-գլխավոր հրամանատարը։ Կամ գուցե մոռացե՞լ եք, թե այդ ամենի արդյունքում ով տիրացավ նախագահի պաշտոնին։

Այնպես որ, Ռոբերտ Քոչարյանն ինչ ասում է` ճիշտ է ասում։ Միայն թե` նրա արտահայտած ցանկացած միտք որեւէ արժեք կունենա միայն այն դեպքում, եթե վերնագրված լինի «ինքնախոստովանական ցուցմունքներ»։

TOON EXPO-ի շրջանակում կարող եք ստանալ 1% idcoin․ Idram&IDBankՔենեդիի սեռական գաղտնիքները և Մերիլին Մոնրոյի մահը Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ պшտերազմը մինչև մայիսի կեսերը. The Wall Street Journal«Եղավ մի շրջան, որ նույնիսկ ուզում էինք բաժանվել». Սարգիս Գրիգորյան Չելյաբինսկում աշակերտը ազդանշանային ատրճանակnվ կրшկել է դասընկերուհու վրա Դեղերի մաֆիա․ ինչու՞ են Հայաստանում երեք անգամ թանկ դեղերը Վրաստանի համեմատ․ Հրայր ԿամենդատյանԳորիսեցի փոքրիկի և Նարեկ Կարապետյանի գրկախառնությունըԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավին Առնվազն 18 մարդ է զnհվել Բանգլադեշում՝ ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով Հարատև հայկական պետությունը ապահովում է մեր՝ հայերիս, շահերը․ Ավետիք Չալաբյան Օրենք -ի հակառակ կողմը. Ատոմ ՄխիթարյանՄեր և «Միասնության թևերի» նպատակն է վերացնել կոռուպցիան և հաստատել արդարություն․ Արմեն ՄանվելյանՊատգամավոր՝ երկու ամսով. Ո՞վ կփոխարինի Վլադիմիր Վարդանյանին Փաշինյանն ավելացնում է հանրությանն ահաբեկելու դոզան ԶՊՄԿ-ում թվայնացումն այն շարժիչ ուժն է, որն արդյունաբերությունը դարձնում է ավելի խելացի, անվտանգ և կայուն. Վարդան ՋհանյանՄեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ ԾառուկյանԱսում են՝ 1.800.000 դրամով մեկ լեղապարկ են վիրահատել․ ինչպե՞ս է դա հնարավոր․ Հրայր Կամենդատյան Փաշինյանի պատերազմի սպառնալիքը բացահայտում է այն աշխարհի որակը, որը նա պնդում է, թե կառուցում է Հայ աշխատավորի կարծիքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ազգային շահը ենթադրում է հարատև հայկական պետության կառուցում․ Ավետիք ՔերոբյանԱլիևը վախենում է սա ասել․ նա պատվիրակում է իր գործակալ Նիկոլ Փաշինյանին, որ խոսի սրա մասին Հայրենիքը արժեք է, որի համար պետք է ոչինչ չխնայել․ Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի՞ն է հանրային տրամադրությունների պատկերն ընտրություններից առաջ. Արթուր Միքայելյանը սոցհարցման տվյալներ է ներկայացրել Պահեստազորի փոխգնդապետի կարճ հիշեցումը Անդրանիկ ՔոչարյանինՄասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, և մեզ համար կարևոր է ուժերի կոնսոլիդացիան․ Նաիրի Սարգսյան Մենք խեղճությանը հաղթելու ենք, մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից․ Գագիկ Ծառուկյան Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն. Վահե Հովհաննիսյան Կանազի մշակույթի տան հրդեհը լուրջ կասկածներ է առաջացնում Ո՞վ է հրահանգել բողոքարկել Սանասարյանի արդարացման վճիռը Եվրոպական Միությունը չունի Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք ատոմակայան. Չինաստանը գործարկում է Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք արևային էլեկտրակայան «Ես լավ գիտեմ խաղաղության գինը և գիտեմ, թե ինչպես ապահովել կայուն, երկարատև և ուժեղ խաղաղություն». մեր հերոս Արթուր Ավանեսյան60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը Անվտանգության մոլորություն․ երբ սխալ հաշվարկները խորացնում են երկրի խոցելիությունը Ջուրը կա, բայց չկա․ համակարգային ճգնաժամ՝ կառավարման անգործության պայմաններում Երկարատև խաղաղաղությունը սկսվում է այս քայլերից այսօր. Գոհար Ղումաշյան Ինչի՞ է հանգեցնելու գիտության ոլորտի անտեսված վիճակը. «Փաստ» Սահմանադրական փոփոխությունների ճակատագրական հանգրվանը. «Փաստ» «Գործողներին ընտրելու պարագայում Հայաստան չի լինելու». «Փաստ» Խելացի տան արժեքը Հայաստանում Պարզապես օրակարգ թելադրել ու ասելիքը հասցնել հանրությանը. «Փաստ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ» Ժողովուրդը Եկեղեցու հետ է. ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց. «Փաստ» Մենք ձայն ՉԵՆՔ ՏԱ որևէ այլ կուսակցության․ Սամվել Կարապետյանը՝ հաջորդ վարչապետ. Նարեկ ԿարապետյանԱյլևս թույլ չենք լինի․ կունենանք ուժեղ և տևական խաղաղություն. Նարեկ ԿարապետյանՄիլիոնի «վերադարձից» մինչև ռեպարացիաներ․ Բաքվի պահանջները կոշտանում են, Երևանը՝ լռում. Նահապետյան (տեսանյութ) Ֆինանսական գրագիտության դասընթաց ԵՊՀ-ում․ Իդրամ և IDBankԱրցախի վերահայացում․ ինչպե՞ս. ՀայաՔվե Հիմնասյուներ«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը բացահայտում է Ադրբեջանի զավթողական ծրագիրը (տեսանյութ)
Ամենադիտված