Աշխարհում առաջին անգամ ստեղծվել է առանց մարտկոցի բջջային հեռախոսը
LifeՎաշինգտոնի գիտնականները ստեղծել են բջջային հեռախոս, որին աշխատանքի համար անհրժեշտ չէ մարտկոց։
Ժամանակակից սմարթֆոնների օգտատերերի հիմնական խնդիրն այն է, որ մարտկոցի էներգիան արագ է սպառվում։ Իսկ նոր հեռախոսն աշխատում է արտաքին ռադիոճառագայթման աղբյուրների կամ լույսի միկրոալիքների հաշվին։
Այն աշխատում է ինչպես ռացիան, լսում ես զրուցակցին, հետո ինքդ որևէ բան ասում։
Ըստ մասնագետների՝ այն աշխարհում առաջին բջջային հեռախոսն է, որը գրեթե էներգիա չի պահանջում։ Գաջեթն արդեն առաջին փորձարկումն անցել է, սակայն գիտնականները մտադիր են շարունակել այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել այն զարգացնելու համար։