Հայերեն


Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն ընդգրկուն ռեպրեսիվ գործողությունները, այն ագրեսիվ քայլերը, որոնք իրականացնում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ունեն մի քանի ենթաշերտ: Այդ ենթաշերտերից մեկն այն է, որ առաջիկայում լրջագույն զարգացումներ և իրադարձություններ են սպասվում: Ցավոք, վատ կամ անցանկալի իրադարձություններ: Ուզում ենք հուսալ, որ գոնե՝ ոչ ցնցումային: Բայց, ամեն պարագայում, դրանից տագնապն ու տագնապային տրամադրությունները չեն փարատվում:

Ժամանակին, օրինակ՝ 2018-ին, երբ շատերն ասում էին, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են, որ Արցախն անխոչընդոտ հանձնեն, նիկոլականները, քպականներն ու նրանց քարոզիչները (այն ժամանակ նրանք անհամեմատ շատ էին) աղմուկ-աղաղակ էին բարձրացնում, թե՝ «էս ի՜նչ եք ասում...»: Պարզվեց՝ ճիշտ էին ասում. Փաշինյանը նույնիսկ գերակատարեց իր «պլանը»՝ բազմահազարամյա պատմության ընթացքում բնիկ հայկական Արցախն ամբողջապես հայաթափվեց: Հիմա ևս շատ-շատերը պնդում են, զգուշացնում են, որ շատ մեծ փորձությունների ու նաև ողբերգությունների նախաշեմին ենք, եթե ոչ՝ արդեն մասամբ գործընթացում ներքաշված:

Ի մի բերենք. բոլոր այն փուլերում, երբ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը կատարել է ճակատագրական ու ցնցումային քայլեր, դրանց նախորդել են նկատելի քաղաքական, պետական գործիչների կալանավորումներ, մեղադրանքներ, հետապնդումներ, ձերբակալություններ, հաճախ՝ դրանք զուգորդվել են: Վերջին երկու տարիներին ռեպրեսիաների այդ ալիքը մեծապես տարածվել է նաև բարձրաստիճան հոգևորականության դեմ՝ Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ:

Ու պատահական չէ բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչների, քաղաքագետների, ընդհանրապես՝ մեծաթիվ հայ մարդկանց դիտարկումներն այս ամենի հետ կապված, այն է՝ Փաշինյանն ունի որոշակի ստանձնած պարտավորություններ Ադրբեջանի ու նաև Թուրքիայի առաջ: Ու այդ պարտավորությունները կատարելու ճանապարհին ձգտում է ամեն գնով մեկուսացնել ազգային, ընդդիմացող ուժերին: Ի լրումն՝ ռեպրեսիաները, սեփականության խլումները Փաշինյանը փորձում է հրամցնել որպես ինչոր կարծեցյալ «թալանի վերադարձ»: Սա, իհարկե, նրա փոքրացած ու սպեցիֆիկ ընտրազանգվածի կրքերին հագուրդ տալու համար է, բայցև՝ ակնհայտ ապօրինի սեփականախլումը, իրականացվող «բեսպրեդելը» ինչ-որ կերպ լեգիտիմացնելու նկատակով է հայտարարվում: Բա՛յց: «Միլիոնների ու թալանի» և դրա վերադարձի հարցն, իհարկե, այլ թեմա է, այլ ենթաշերտ, որին առաջիկայում առանձին կանդրադառնանք: Իսկ մինչ այդ պարզապես նկատենք. Փաշինյանն ու նրա ՔՊ-ն 8 տարուց ավելի է, ինչ իշխանության են: Ըստ որում՝ անսահմանափակ կամ բացարձակ իշխանություն ունեն, իրենց ենթակայության տակ են բոլոր ուժային մարմինները, դատարանները, դատախազությունը, քննչականը ու մնացած ամեն ինչը: Այսինքն, եթե որևէ «թալան» հայտնաբերած լինեին, 8 տարվա մեջ վերադարձրած կլինեին:

Կրկնենք՝ ամփոփելով. իրականությունն այն է, որ առաջիկա «զուլումներից» առաջ պարզապես մեկուսացվում են բոլոր այն ուժերն ու գործիչները, որոնք հայկական, ազգային արժեքներն ու շահերը սպասարկողներ են ու կարող են խոչընդոտել ստանձնած պարտավորություններին, որոնք որևէ կերպ ի շահ Հայաստանի ու հայ ժողովրդի չեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ» Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ» Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Աննա ՅայլոյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային իրավունքով. Հասմիկ ՂազարյանՆորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան Մխիթարյանը«Համահայկական ճակատ» կուսակցության շնորհավորական ուղերձը` Արցախի անկախության օրվանԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդՅունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկումԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասինՀայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա ՍողոմոնյանԵկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա ՀովսեփյանՊետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոնՓաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը․ Զաքարյան Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար․ Ծառուկյան Ֆասթ Բանկն ու Mastercard-ը խաղարկում են 5-օրյա ճամփորդություն դեպի ՓարիզՔանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը․ Տիգրան Դումիկյան Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ ԱսրյանՆիկոլ Փաշինյանը այս հայտարարությամբ նաև խոստովանում է, որ իր ուժը այս հարցում էլ խաբել և շարունակում է խաբել հասարակությանը․ Մարիաննա ՂահրամանյանԱրցախի հայության իրավունքների անտեսմամբ կայուն խաղաղություն հնարավոր չէ․ «Ուժեղ Հայաստան»Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը
Ամենադիտված