Դավիթաշենում «ГАЗель»-ը բախվել է «Opel Zafira»-ին. երկու երեխա հոսպիտալացվել են
ՀասարակությունՀուլիսի 9-ին, ժամը 23:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն գյուղի կենտրոնական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է շպատօգնություն: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դավիթաշեն գյուղի 3-րդ փողոցում բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող «ГАЗель» մակնիշի (վարորդ՝ Գ. Ղ.) և «Opel Zafira» մակնիշի (վարորդ՝ Ա. Բ.) ավտոմեքենաները, վերջինը շրջվել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` «Opel Zafira»-ի ուղևորներ՝ 2004 թ. ծնված Գ. Գ.-ը և 2010 թ. ծնված Ս. Հ.-ը հոսպիտալացվել են «Թիվ 3 կլինիկական հիվանդանոց», որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ 1981 թ. ծնված Ա. Ա.-ը և 1960 թ. ծնված Ս. Ս.-ը հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ, հրաժարվելով բուժօգնությունից, դուրս են գրվել:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (գազի փականը փակվել է տեղի ուժերով):