Հայերեն


Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հուլիսի 14-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ընթացքում բակում մատուցված հյուրասիրությունից հետո միջոցառման 12 մասնակիցներ հիվանդանոցներ էին դիմել «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անմիջապես ձեռնարկել էր գործողություններ՝ պարզելու համար, թե որ փուլում են առաջացել խնդիրները:

Այսպես. վերահսկողություն է իրականացվել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ «Արմենիա Հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերության խոհանոցում։ Ստուգման ընթացքում նմուշառում է կատարվել «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի 24․07․2026 թվականի արտադրության գործարանային փաթեթվածքով հավի ֆիլեից, սպանդանոցային ծագման տեղական արտադրության խոզի մսից, «Ֆուդ Ռեփաբլիք» ՍՊԸ-ի 25․06․26 թվականի արտադրության սաղմոնի ֆիլե ծխեցված և 08․07․2026 թվականի արտադրության գործարանային փաթեթվածքով իշխանի ֆիլե ապխտած արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում՝ իշխանի ֆիլեն «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ հավի ֆիլեն՝ «ախտածին սալմոնելաներ», ցուցանիշներով չեն համապատասխանել օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Տրվել են տվյալ խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր:

Բացի այդ, խոհանոցում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք, մասնավորապես՝ «Պանո» տոստի հաց (արտադրված՝ 24․06․2026թ, պիտանիության ժամկետը՝ 4 օր), «Պանո» լոշիկ (արտադրված` 14․04․2026թ, պիտանիության ժամկետը՝ 7 օր), հաճարի ալյուր (արտադրված՝ 07․11․2025թ, պիտանիության ժամկետը՝ 1 տարի) և պարմայի հաց` առանց պիտանիության ժամկետի:

Հայտնաբերված վտանգավոր սննդամթերքը տեղում ոչնչացվել է:

Հիմնվելով լաբորատոր փորձաքննության արդյունքների վրա, ինչպես նաև հետագծելիությունն ապահովելու նպատակով՝ վերահսկողոական միջոցառումներ են իրականացվել նաև «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ում և «Ֆուդ Ռեփաբլիք» ՍՊԸ-ում, կատարվել են նմուշառումներ վերը նշված արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության. անհամապատասխանություններ չեն արձանագրվել:

Հետևեք մեզ՝ այստեղ

Կարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահ«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակԱնցած մեկ տարվա ընթացքում ինձ համար ամենահիշարժան պահը եղել է. Ուժեղ ՀայաստանԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԵթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ ՄխիթարյանԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՌուսաստանը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնո՞ւմ․ Մոսկվայի ուղերձների հետևում շատ ավելի մեծ հարց կա. Մհեր Ավետիսյան Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորություններ Սյունիքում Հրեական անեկդոտը և «Իրական Հայաստան»-ը․ ի՞նչ է քաղաքական դոքսան․ Մենուա ՍողոմոնյանՀայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ պայքարել կամ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ ՍավգուլյանԱրցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ ԱկոպյանՎճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա ԱբրահամյանԽաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում․ Իրինա ՅոլյանՓաշինյան-Պուտին հանդիպումը․ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև՝ խելոք գառը 7 մոր կուրծք է ուտում. Էդմոն ՄարուքյանՄենք ամեն ինչ անելու ենք, որ արցախցիների ինքնորոշման իրավունքը նորից վերականգնվի. Մենուա Սողոմոնյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիաՎստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ» Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ» Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Աննա ՅայլոյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային իրավունքով. Հասմիկ ՂազարյանՆորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան Մխիթարյանը«Համահայկական ճակատ» կուսակցության շնորհավորական ուղերձը` Արցախի անկախության օրվան
Ամենադիտված