Հայերեն


ՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասին

Աշխարհ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Աշխարհը մտել է «ծայրահեղ եղանակային պայմանների վտանգավոր գոտի». ամբողջ մոլորակում սկսել են զգալ Էլ Նինյոյի ազդեցությունը, զգուշացրել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) կանխատեսմամբ՝ այն կարող է շարունակվել առնվազն մինչև 2027 թ. փետրվարը և դառնալ 1950 թվականից ի վեր ամենաուժեղ Էլ Նինյոն։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Էլ Նինյոն բնական կլիմայական երևույթ է, այն ձևավորվում է Խաղաղ օվկիանոսում և կապված է քամու հոսանքների փոփոխության հետ. տաք ջրերը շարժվում են դեպի արևելք՝ լրացուցիչ ջերմություն արձակելով մթնոլորտ։

Վերջին ամիսներին Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և արևելյան հատվածներում ծովի մակերևույթի ջերմաստիճանը միջինից ավելի քան 2°C բարձր է եղել։ Կանխատեսումների համաձայն՝ այն որոշ շրջաններում կարող է հասնել գրեթե 4°C-ի։

Էլ Նինյոն կարող է տարբեր տարածաշրջաններում տարբեր հետևանքներ ունենալ՝ երաշտներ ու անտառային հրդեհներ մի շարք երկրներում, իսկ այլ շրջաններում՝ հորդառատ անձրևներ, ջրհեղեղներ և ավելի ուժեղ թայֆուններ։ Հարավարևելյան Ասիայի, Կենտրոնական Ամերիկայի և Հարավային Ամերիկայի հյուսիսային հատվածներում սպասվում է սովորականից ավելի չոր եղանակ։

Ինդոնեզիայում այս չոր սեզոնին հրդեհներն արդեն տարածվել են ավելի քան 107 000 հեկտարի վրա։ Պանամայի ջրանցքում սպասվող տեղումների նվազման պատճառով անցնող նավերի թիվը սեպտեմբերի 3-ին կկրճատվի ավելի քան 10%-ով։ Ջրանցքից տարեկան օգտվում է մոտ 14 000 նավ։ Այն Պանամայի համար եկամտի կարևոր աղբյուր է և երկրին բերում է տարեկան մոտ 3 միլիարդ դոլար։

Չինաստանն իր հերթին այս տարի սպասում է յոթ թայֆունի։ Հուլիսին երկրում երեք թայֆուն է տեղի ունեցել։ Օգոստոսին թայֆունի պատճառով ավելի քան մեկ միլիոն մարդ է տարհանվել։

Սովորականից ավելի խոնավ պայմաններ են կանխատեսվում նաև Արևելյան Աֆրիկայի, Բրազիլիայի հարավի և ԱՄՆ-ի հարավային որոշ շրջանների համար՝ մեծացնելով ջրհեղեղների վտանգը։

Պերուում, Էկվադորում և Բրազիլիայի որոշ շրջաններում նույնպես արձանագրվել են ուժեղ տեղումներ, հեղեղումներ և սողանքներ։

Մասնագետների մտահոգությունն ուժեղանում է նաև գլոբալ տաքացման ֆոնին։ Գիտնականները նշում են, որ Էլ Նինյոյի բերած շոգը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել արդեն իսկ տաքացող մոլորակը։ WMO-ն կոչ է անում երկրներին ուժեղացնել վաղ նախազգուշացման համակարգերն ու նախապես պատրաստվել հնարավոր աղետներին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էԱրցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն ՄարուքյանՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահ«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակ«Ուժեղ Հայաստանի» թիմի ամենահիշարժան պահերը մեկ տարվա ընթացքումԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԵթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ ՄխիթարյանԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՌուսաստանը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնո՞ւմ․ Մոսկվայի ուղերձների հետևում շատ ավելի մեծ հարց կա. Մհեր Ավետիսյան Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորություններ Սյունիքում Հրեական անեկդոտը և «Իրական Հայաստան»-ը․ ի՞նչ է քաղաքական դոքսան․ Մենուա ՍողոմոնյանՀայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ պայքարել կամ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ ՍավգուլյանԱրցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ ԱկոպյանՎճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա ԱբրահամյանԽաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում․ Իրինա ՅոլյանՓաշինյան-Պուտին հանդիպումը․ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև՝ խելոք գառը 7 մոր կուրծք է ուտում. Էդմոն ՄարուքյանՄենք ամեն ինչ անելու ենք, որ արցախցիների ինքնորոշման իրավունքը նորից վերականգնվի. Մենուա Սողոմոնյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիաՎստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ» Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ» Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա
Ամենադիտված