Բարսելոնայի և Ռեալի միջև Մայամիում կայանալիք խաղի տոմսերը մինչև 10 հազար դոլար արժեն
Սպորտ«Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» միջև կայանալիք խաղի տոմսերի արժեքը հասնում է մինչև 10 հազար դոլարի:
Այս մասին հայտնում է «AS»-ը:
Մայամիում կայանալիք խաղի բոլոր տոմսերը վաճառվել են դեռ մարտին` 20 րոպեի ընթացքում: Երկրորդական շուկայում մեկ տոմսի արժեքն այս պահին տատնվում է 283-ից մինչև 10 հազար դոլարի սահմաններում:
ԱՄՆ-ում մարզական միջոցառումների տոմսերի վերավաճառքն օրինականացված է և դրանք կարելի է ձեռք բերել մրցաշարի կայքում:
Հիշեցնենք` հանդիպումը կկայանա հուլիսի 29-ին «International Champions Cup» ընկերական մրցաշարի շրջանակում: